Քթի պոլիպի ախտորոշումը սկսվում է ախտանիշներ, հիվանդության պատմության գնահատումից (անամնեզ) և ֆիզիկական քննությունից (բուժզննում):
Քթի պոլիպների ախտորոշման հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Քթի էնդոսկոպիա. այս դեպքում օգտագործվում է ռինոսկոպ՝ քիթը ներսից զննելու (դիտելու) համար:
- Պատկերային հետազոտություններ. համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորումները կարող են ցույց տալ հարքթային խոռոչների (սինուսների) խորքում գտնվող պոլիպների չափը և դրանց գտնվելու հստակ վայրը: Այս հետազոտությունը նաև կարող է օգնել քիթի խցանման այլ պատճառների բացառմանը:
- Ալերգիայի թեստեր. մաշկային հատուկ թեստերը կարող են ցույց տալ, թե արդյոք ալերգիան է ներկա բորբոքման պատճառը: Եթե ինչ-որ պատճառով մաշկային թեստ հնարավոր չէ կատարել, ալերգիայի առկայությունը կարող է ստուգվել արյան թեստով:
- Կիստոզ ֆիբրոզի թեստ. քթի պոլիպներ ունեցող երեխան կարող է ունենալ կիստիկ ֆիբրոզ: Կիստոզ ֆիբրոզը ժառանգական խանգարում է, որն ազդում է լորձ, քրտինք և մարսողական հյութեր արտադրող բջիջների վրա: Կիստոզ ֆիբրոզի հայտնաբերման համար օգտագործվում է քրտինքի թեստ: Թեստը ցույց է տալիս, թե արդյոք քրտինքը նորմայից ավելի աղի է:
- Արյան թեստեր. արյան թեստերը կարող են օգնել քթի պոլիպների հետ կապված որոշ վիճակների հայտնաբերմանը, ինչպիսիք են ալերգիան կամ իմունային համակարգի հետ կապված խնդիրները:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2024
Վերջին վերանայում՝ 25-04-2024