Քթի պոլիպները քթի ներսում (խոռոչում) կամ դեմքի ոսկորների ներսում (հարքթային խոռոչներում կամ ծոցերում) առաջացող անցավ գոյացություններ են: Քթի պոլիպները քաղցկեղ չեն:
Քթի փոքր պոլիպները կարող են ախտանիշներ չառաջացնել: Ավելի մեծ գոյացությունները կամ քթի պոլիպի խմբերը կարող են նեղացնել կամ փակել քթային անցուղիները: Դրանք կարող են հանգեցնել քթային շնչառության խնդիրների, հոտերի զգացողության կորստի (անօսմիա) և վարակների։
Քթի պոլիպներ կարող են առաջանալ յուրաքանչյուր մոտ, սակայն ավելի տարածված են երիտասարդ և միջին տարիքի չափահասների շրջանում: Հաճախ դեղորայքը կարող է փոքրացնել քթի պոլիպները կամ վերացնել դրանք: Այնուամենայնիվ, պոլիպների հեռացման համար կարող է պահանջվել վիրահատություն: Նույնիսկ հաջող բուժումից հետո քթի պոլիպները հաճախ կրկին հայտնվում են:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024