Պարանոցը կրում է գլխի քաշը, ուստի կարող է ենթարկվել վնասվածքների և առողջական խնդիրների ռիսկի, որոնք առաջացնում են ցավ և սահմանափակում են շարժումը:
Պարանոցի ցավի պատճառները ներառում են հետևյալը:
- Մկանային լարումներ. մկանների չափից շատ օգտագործումը, օրինակ՝ չափազանց շատ ժամեր անցկացնելը համակարգչի կամ սմարթֆոնի վրա կռացած վիճակում, հաճախ առաջացնում է մկանների լարվածություն: Նույնիսկ աննշան բաները, օրինակ՝ անկողնում կարդալը, կարող են լարել պարանոցի մկանները:
- Մաշված հոդեր. ինչպես այլ հոդերի դեպքում, պարանոցի հոդերը հակված են տարիքի հետ մաշվել: Այս մաշվածությանն ի պատասխան՝ օրգանիզմը հաճախ ձևավորում է ոսկրային գոյացություններ, որոնք կարող են ազդել հոդերի շարժունակության վրա և ցավ պատճառել:
- Նյարդի սեղմում. միջողնային սկավառակների ճողվածքը կամ պարանոցի ողնաշարի ոսկրային գերաճը կարող են ճնշում գործադրել ողնուղեղից դուրս եկող նյարդերի վրա:
- Վնասվածքներ. ետևից ավտոմեքենայի բախումները հաճախ հանգեցնում են հարվածային վնասվածքի: Դա տեղի է ունենում, երբ գլուխը նախ կտրուկ ետ է շարժվում, ապա առաջ՝ լարելով պարանոցի փափուկ հյուսվածքները:
- Հիվանդություններ. որոշ հիվանդություններ, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, մենինգիտը կամ քաղցկեղը, կարող են պարանոցի ցավ առաջացնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024