Skip to main content

Բուժում - Պարանոցի ցավ

Թեթև և չափավոր պարանոցի ցավի ամենատարածված տեսակները սովորաբար արձագանքում են երկու կամ երեք շաբաթվա ընթացքում ինքնօգնության միջոցներին:

Ցավազրկողները և տեղային ջերմության օգտագործումը կարող են լինել այն ամենը, ինչ անհրաժեշտ է:

Դեղամիջոցներ

Ցավազրկողներից են ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ-ներ), ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) կամ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն): Ընդունեք այս դեղամիջոցները միայն ըստ ցուցումների: Չափազանց շատ օգտագործումը կարող է առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ:

Եթե ​​ցավազրկողները, որոնք կարող եք գնել առանց դեղատոմսի, չեն օգնում, ձեր բժիշկը կարող է առաջարկել ավելի ուժեղ ՈՍՀԲԴ-ներ կամ մկանային թուլացնող միջոցներ (միոռելաքսանտներ):

Թերապիա

  • Ֆիզիոթերապիա. ֆիզիոթերապևտը կարող է սովորեցնել ճիշտ կեցվածքը, համաչափ մարմնի դիրքերը և պարանոցն ամրացնող վարժանքներ: Ֆիզիոթերապիան նաև կարող է ներառել ջերմության, սառույցի և ցավը թեթևացնելու այլ միջոցների օգտագործում:
  • Ներմաշկային էլեկտրական նյարդային խթանում (TENS). ցավոտ շրջաններում մաշկի վրա տեղադրված էլեկտրոդները փոքրիկ էլեկտրական ազդակներ են հաղորդում, որոնք կարող են թեթևացնել ցավը: Այնուամենայնիվ, քիչ ապացույցներ կան, որ TENS-ն արդյունավետ է պարանոցի ցավի դեմ:
  • Պարանոցի փափուկ օձիք. փափուկ օժանդակող միջոցը, որը պահում է պարանոցը, կարող է օգնել թեթևացնելու ցավը՝ հանելով պարանոցի վրա ընկնող ճնշումը: Այնուամենայնիվ, եթե օգտագործվի ավելի քան երեք ժամ կամ ավելի քան 1-2 շաբաթ, օձիքը կարող է ավելի շատ վնասել, քան օգուտ տալ:

Վիրահատական և այլ միջամտություններ

  • Ստերոիդների ներարկումներ. բժիշկը կարող է ստերոիդ դեղամիջոցներ ներարկել նյարդարմատների մոտ՝ ողնաշարի հոդերի կամ պարանոցի մկանների մեջով: Անզգայացնող դեղամիջոցները, ինչպիսին է Լիդոկաինը, կարող են ներարկվել պարանոցի ցավը թեթևացնելու համար:
  • Վիրահատություն. հազվադեպ պարանոցի ցավի դեպքում անհրաժեշտ է վիրահատություն, որը կարող է լինել նյարդարմատի կամ ողնուղեղի սեղմումը թեթևացնելու տարբերակ:

Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024