Ձեր բժիշկը հարցեր կտա ձեր հիվանդության պատմության մասին (անամնեզ) և կկատարի ֆիզիկական քննություն (բուժզննում):
Բուժզննումը կներառի ցավոտության, թմրածության և մկանների թուլության ստուգումը: Ձեր բժիշկը նաև կստուգի, թե որքան հեռու կարող եք ձեր գլուխը շարժել առաջ, հետ և մի կողմից դեպի մյուսը:
Պատկերային հետազոտություններ
Պատկերային հետազոտությունները կարող են օգնել պարզելու պարանոցի ցավի պատճառը: Օրինակները ներառում են հետևյալը:
- Ռենտգեն. ռենտգեն հետազոտությունը կարող է բացահայտել պարանոցի այն հատվածները, որտեղ նյարդերը կամ ողնուղեղը կարող են սեղմվել ոսկրային գերաճով կամ այլ փոփոխություններով:
- ԿՏ սքանավորում. համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) միավորում է ռենտգենյան պատկերները, որոնք արվել են բազմաթիվ տարբեր ուղղություններից՝ պարանոցի ներսում գտնվող կառուցվածքների մանրազնին խաչաձև հատված պատկերներ ստեղծելու համար:
- ՄՌՏ. մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) օգտագործում է ռադիոալիքներ և ուժեղ մագնիսական դաշտ՝ ոսկորների և փափուկ հյուսվածքների մանրամասն պատկերներ ստեղծելու համար: Փափուկ հյուսվածքները ներառում են միջողնային սկավառակները, ողնուղեղը և ողնուղեղից դուրս եկող նյարդերը։
Հնարավոր է ռենտգեն կամ ՄՌՏ տվյալներ ստանալ պարանոցի կառուցվածքային խնդիրների մասին՝ առանց գանգատներ կամ ախտանիշներ ունենալու: Պատկերային հետազոտության արդյունքները սովորաբար համադրվում են հիվանդության պատմության և ֆիզիկական քննության հետ՝ ցավի պատճառը որոշելու համար:
Այլ հետազոտություններ
- Էլեկտրոմիոգրաֆիա (ԷՄԳ). ԷՄԳ-ն կարող է որոշել՝ արդյոք պարանոցի ցավը կարող է կապված լինել սեղմված նյարդի հետ: Այն ներառում է բարակ ասեղները մաշկի միջով մկանների մեջ մտցնելը: Թեստը չափում է նյարդային հաղորդականության արագությունը՝ որոշելու, թե արդյոք նյարդերը ճիշտ են աշխատում:
- Արյան թեստեր. արյան թեստերը երբեմն կարող են վկայել բորբոքման կամ վարակների մասին, որոնք կարող են առաջացնել կամ նպաստել պարանոցի ցավին:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024