Գրադարան
Պարանոցի ցավ. ախտանիշներ

1 րոպե
Պարանոցի ցավը կարող է ուղեկցվել այլ հարակից ախտանիշներով:
Ախտանիշները ներառում են`
- ցավ, որը հաճախ սրվում է՝ գլուխը երկար ժամանակ պահելով մի դիրքով, օրինակ՝ մեքենա վարելիս կամ համակարգչով աշխատելիս
- մկանային լարվածություն և կծկանք (սպազմ)
- գլուխը շարժելու կարողության նվազում
- գլխացավ:
Ե՞րբ դիմել բժշկին
Անհապաղ օգնության դիմեք, եթե պարանոցի ուժեղ ցավն առաջանում է վնասվածքի հետևանքով, ինչպիսիք են ավտոմոբիլային վթարը, սուզվելու (դայվինգ) պատահարը կամ ընկնելը:
Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե պարանոցի ցավը՝
- ուժեղ է
- առկա է մի քանի օր՝ առանց թեթևացման
- տարածվում է ներքև դեպի ձեր ձեռքերը կամ ոտքերը
- ի հայտ է գալիս է գլխացավի, թմրածության, թուլության կամ ծակծկոցների հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2023 վերանայվել է՝ 05-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: