Նեֆրոտիկ համախտանիշը կարող է կանգեցնել ամենատարբեր բարդությունների:
- Արյան մակարդուկներ (թրոմբ). արյունը պատշաճ կերպով զտելու կծիկների անկարողությունը կարող է հանգեցնել արյան սպիտակուցների կորստի, որոնք օգնում են արյան մակարդման կանխարգելմանը: Սա մեծացնում է երակներում արյան մակարդուկների ձևավորման ռիսկը:
- Արյան բարձր խոլեստերին և բարձր տրիգլիցերիդներ․ երբ արյան մեջ ալբումին սպիտակուցի մակարդակը նվազում է, լյարդը սկսում է արտադրել ավելի շատ ալբումին: Միևնույն ժամանակ, լյարդը սկսում է ավելի շատ խոլեստերին և տրիգլիցերիդներ բաց թողնել դեպի արյան հուն:
- Վատ սնուցում. արյան չափից շատ սպիտակուցի կորուստը կարող է հանգեցնել թերսնման: Սա կարող է հանգեցնել քաշի կորստի, որը կարող է քողարկվել այտուցով: Նաև կարող են զարգանալ արյան կարմիր բջիջների քչացում (սակավարյունություն), արյան սպիտակուցի ցածր մակարդակ և վիտամին D-ի ցածր մակարդակ:
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). ձեր երկամային կծիկների վնասումը և դրա արդյունքում օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակումը կարող են բարձրացնել ձեր արյան ճնշումը: Սա կոչվում է երկրորդային կամ ախտանիշային (սիմպտոմատիկ) հիպերտենզիա:
- Երիկամների սուր վնասում (երիկամային սուր անբավարարություն). եթե ձեր երիկամները կորցնում են արյունը քամազատելու ունակությունը կծիկների վնասման պատճառով, նյութափոխանակության վնասակար թափոնային նյութերը կարող են արագ կուտակվել արյան մեջ: Եթե դա տեղի ունենա, կարող է անհրաժեշտ լինել շտապ դիալիզ՝ արհեստական միջոց արյունից ավելորդ հեղուկներն ու թունավոր նյութերը հեռացնելու համար: Սա սովորաբար իրականացվում է դիալիզի սարքով, որը նաև կոչվում է արհեստական երիկամ:
- Քրոնիկ երիկամային հիվանդություն. նեֆրոտիկ համախտանիշը կարող է պատճառ դառնալ, որ երիկամները ժամանակի ընթացքում կորցնեն իրենց գործառույթը: Եթե երիկամների գործառույթը բավականաչափ ցածր է, կարող է անհրաժեշտ լինել դիալիզ կամ երիկամի փոխպատվաստում:
- Վարակներ. նեֆրոտիկ համախտանիշ ունեցող մարդկանց մոտ առկա է վարակների բարձր ռիսկ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024