Նյարդացավերը կարող են լինել սուր նոպայաձև կամ ստանալ կայուն բութ մղկտացնող բնույթ:
Նյարդացավի ախտանիշները կախված են առաջացման պատճառից և կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) կամ նյարդերի ախտահարման կամ վնասման բնույթից:
Նյարդացավը հաճախ նոպայաձև, կտրող կամ այրող բնույթ է: Երբեմն այն կարող է սկսվել հանկարծակի՝ նմանվելով էլեկտրաշոկին ուղեկցող զգացողությանը: Նյարդացավը կարող է լինել մեղմ, չափավոր կամ խիստ ուժեղ: Գիշերային ժամերին ցավերը հաճախ սաստկանում են: Նյարդացավը կարող է լինել կայուն-մշտական կամ սկսվել ու անհետանալ:
Դուք կարող եք նաև զգալ, որ ՝
- նյարդավորման շրջանի մաշկը հպվելիս դարձել է սովորականից ավելի շատ կամ ավելի պակաս զգայուն
- նույն կերպ, տվյալ շրջանի մաշկին թույլ հպվելը առաջացնում է ցավ կամ տհաճ զգացողություն
- ցավերն ուղեկցվում են ծակծկոցների, թմրածության զգացումներով կամ քորով:
Քրոնիկ նյարդացավեր ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ այդ վիճակն ազդում է իրենց կյանքի կարևոր գործառույթների վրա՝ քուն, սեռական հարաբերություններ, աշխատանքային գործեր և այլն:
Որոշ մարդկանց մոտ քրոնիկ նյարդացավերը կարող են առաջացնել զայրույթ կամ հիասթափություն, անհանգստություն և դեպրեսիա:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024