Գրադարան

Նեյտրոպենիա․ ախտանիշներ

Նեյտրոպենիա․ ախտանիշներ

Time Read 2 րոպե

Եթե ունեք նեյտրոպենիա, կարող եք որևէ գանգատ չնշել, և ձեր վիճակը հայտնաբերվի սովորական արյան ընդհանուր քննությամբ (CBC):

Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ կարող են զարգանալ տարբեր տեղակայման բակտերիալ վարակներ՝ մաշկ, բերանի շրջան, հարքթային խոռոչներ, ներքին օրգաններ (օրինակ՝ թոքեր): Կրկնվող վարակները նույնպես կարող են լինել նեյտրոպենիայի նշաններից մեկը:

Ախտանիշները կարող են ներառել՝

  • ջերմություն (տենդային նեյտրոպենիա)
  • հոգնածություն
  • ցավոտ կոկորդ (ըմպանաբորբ)
  • այտուցված ավշային հանգույցներ
  • բերանում կամ հետանցքի շուրջը խոցերի առաջացում
  • վարակված շրջանի ցավ, այտուցվածություն և ցան
  • փորլուծություն
  • միզելիս այրոցի զգացողություն կամ այլ միզային ախտանիշներ (հրատապ միզելու ցանկություն, հաճախամիզություն և այլն):

Նեյտրոպենիան կարող է լինել՝

  • սուր, երբ ի հայտ է գալիս հանկարծակի և, սովորաբար, արագորեն էլ անհետանում է
  • քրոնիկ, երբ շարունակվում է բավականին երկար ժամանակ
  • ցիկլային, երբ պարբերաբար հայտնվում և անհետանում է:

Տենդային նեյտրոպենիան սովորաբար հանդես է գալիս որպես քաղցկեղի բուժման բարդություն և դրսևորվում է ջերմության 38° C և ավելի բարձրացմամբ և վարակներին բնորոշ նշաններով, ինչպիսիք են դողը, սարսուռը և ինքնազգացողության վատացումը։ Տենդային նեյտրոպենիան համարվում է կյանքին սպառնացող վիճակ և պահանջում է անհետաձգելի բժշկական օգնություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ձեր նեյտրոպենիան ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, պետք է անմիջապես կապ հաստատել բժշկի հետ կամ այցելել մոտակա հիվանդանոց:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 04-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով