Գրադարան
Նեյտրոպենիա․ ախտորոշում

1 րոպե
Նեյտրոպենիան ախտորոշվում է արյան ընդհանուր քննությամբ (CBC):
Միանգամյա արյան թեստը, որը ցույց է տալիս նեյտրոֆիլների ցածր մակարդակ, դեռ չի նշանակում, որ դուք ունեք նեյտրոպենիա: Այս մակարդակները կարող են տարբեր օր լինել տարբեր, ուստի, եթե արյան թեստը ցույց է տալիս, որ ունեք նեյտրոֆիլների ցածր քանակ, այն պետք է կրկնվի՝ հաստատման համար:
Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ այլ հետազոտություններ, որ գտնի նեյտրոֆիլների քանակը նվազեցրած հիվանդությունը: Օրինակ, նա կարող է խորհուրդ տալ ոսկրածուծի ասպիրացիա կամ բիոպսիա և մանրադիտակի տակ նմուշառված բջիջների հետազոտություն: Այս թեստը կարող է օգնել ձեր բժշկին պարզելու, թե արդյոք նեյտրոֆիլները ձեր ոսկրածուծում ճիշտ չեն են զարգանում, թե ոչնչանում են արտադրվելուց հետո: Այս տեղեկատվությունը կարող է օգնել ձեր բժշկին, որ հաստատի ձեր ախտորոշումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 04-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: