Գրադարան
Նեյտրոպենիա․ բուժում

1 րոպե
Բուժումը կախված է նեյտրոպենիայի պատճառից և ծանրության աստիճանից:
Նեյտրոպենիայի որոշ տեսակներ կարող են բուժում չպահանջել: Այլ դեպքերում, բուժման տարբերակները կախված են նրանից, թե ինչն է առաջացնում ձեր նեյտրոֆիլների ցածր մակարդակը:
Բուժումները կարող են ներառել հետևյալը:
- Հակաբիոտիկներ. hակաբիոտիկային բուժումը կարող է փրկել ձեր կյանքը, եթե ունեք ջերմությամբ ուղեկցվող նեյտրոպենիա (տենդային նեյտրոպենիա): Ձեր բժիշկը, հավանաբար, կընդունի ձեզ հիվանդանոց, որտեղ դուք հակաբիոտիկներ կստանաք ներերակային ճանապարհով (երակի միջոցով)՝ ձեր վարակի դեմ պայքարելու համար և կանցնեք թեստեր՝ հնարավոր վարակը նույնականացնելու համար:
- Կորտիկոստերոիդներ. ձեր բժիշկը կարող է նշանակել կորտիկոստերոիդներ, եթե ունեք աուտոիմուն հիվանդություն: Այս դեղամիջոցները կարող են ճնշել (թուլացնել) ձեր օրգանիզմի իմունային պատասխանը, որն առաջացնում է ձեր նեյտրոֆիլների ոչնչացում:
- Գրանուլոցիտների գաղութ-խթանող գործոն (G-CSF). ձեր բժիշկը նաև կարող է նշանակել դեղամիջոցներ, որոնք նպաստում են ձեր ոսկրածուծում արյան սպիտակ բջիջների արտադրությանը: Դուք հավանաբար կստանաք G-CSF, եթե ստանում եք քիմիոթերապիա:
Եթե նեյտրոպենիա է առաջացնում ձեր օգտագործած դեղամիջոցը, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դադարեցնեք այն կամ փոփոխի ձեր դեղաչափը:
Հոդվածը տեղադրվել է՝ 03-08-2023 վերանայվել է՝ 04-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: