Գիշերային մղձավանջային խանգարումն ախտորոշելու համար սովորական հետազոտություններ չկան:
Գիշերային մղձավանջները խանգարում են համարվում միայն այն դեպքում, եթե վախեցնող երազները ձեզ անհանգստություն են պատճառում կամ խանգարում են, որ բավարար չափով կամ խորությամբ քնեք: Գիշերային մղձավանջային խանգարումն ախտորոշելու համար ձեր բժիշկն ուսումնասիրում է ձեր հիվանդության պատմությունը և գնահատում ձեր ախտանիշները: Ձեր գնահատակումը կարող է ներառել հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). Դուք կարող եք ֆիզիկական քննություն անցնել՝ բացահայտելու ցանկացած վիճակ, որը կարող է նպաստել գիշերային մղձավանջների առաջացմանը: Եթե ձեր կրկնվող մղձավանջային երազները վկայում են որևէ տագնապային խանգարման մասին, բժիշկը կարող է ձեզ ուղղորդել հոգեկան առողջության մասնագետի մոտ:
- Ախտանիշների քննարկում. գիշերային մղձավանջային խանգարումը սովորաբար ախտորոշվում է ձեր ապրումների նկարագրության հիման վրա: Ձեր բժիշկը կարող է հարցնել քնի հետ կապված խնդիրների ձեր ընտանեկան պատմության մասին: Ձեր բժիշկը նաև կարող է ձեզ կամ ձեր զուգընկերոջը հարցնել ձեր քնի վարքագծի մասին և քննարկել քնի այլ խանգարումների հնարավորությունը, եթե դրա անհրաժեշտությունը կա:
- Գիշերային քնի ուսումնասիրություն (պոլիսոմնոգրաֆիա). եթե ձեր քունը խիստ խանգարված է, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ գիշերային քնի ուսումնասիրություն, որը կարող է օգնել պարզելու, թե արդյոք մղձավանջային երազները կապված են քնի այլ խանգարումների հետ: Ձեր մարմնի վրա տեղադրված սենսորները կգրանցեն և կվերահսկեն քնած ժամանակ ձեր գլխուղեղի ալիքները, արյան մեջ թթվածնի մակարդակը, սրտի հաճախականությունը և շնչառությունը, ինչպես նաև աչքերի և ոտքերի շարժումները: Ձեզ կարող են տեսագրել՝ քնի ցիկլերի ընթացքում ձեր վարքագիծը փաստելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024