Գիշերային մղձավանջների համար հատուկ բուժում սովորաբար անհրաժեշտ չէ:
Այնուամենայնիվ, բուժումը կարող է անհրաժեշտ լինել, եթե դրանք ձեզ անհանգստություն կամ քնի խանգարում են պատճառում և խանգարում են ձեր ցերեկային գործունեությունը:
Գիշերային մղձավանջային խանգարման պատճառն օգնում է որոշել ճիշտ բուժումը: Բուժման տարբերակները կարող են ներառել հետևյալը:
- Առողջական խնդրի բուժում. եթե գիշերային մղձավանջները կապված են որևէ այլ առողջական խնդրի հետ, բուժումն ուղղված է այդ խնդրի վերացմանը կամ մեղմացմանը:
- Սթրեսի կամ անհանգստության բուժում. եթե հոգեկան առողջության վիճակը, ինչպիսիք են սթրեսը կամ անհանգստությունն, ըստ երևույթին, նպաստում են գիշերային մղձավանջներին, ձեր բժիշկը կարող է առաջարկել սթրեսի նվազեցման մեթոդներ, խորհրդատվություն կամ հոգեկան առողջության մասնագետի կողմից առաջարկվող թերապիա:
- Պատկերային կրկնաթերապիա. այս թերապիան հաճախ օգտագործում է այն մարդկանց համար, ովքեր մղձավանջներ են տեսնում հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) հետևանքով: Այն ներառում է արթուն ժամանակ հիշվող մղձավանջի ավարտը, որ այն այլևս չսպառնա: Այնուհետև դուք ձեր մտքում կրկնում եք նոր ավարտը: Այս մոտեցումը կարող է նվազեցնել մղձավանջային երազների հաճախականությունը:
- Դեղորայք. դեղամիջոցները հազվադեպ են օգտագործվում գիշերային մղձավանջների բուժման համար: Այնուամենայնիվ, դեղորայքը կարող է առաջարկվել ՀՏՍԽ-ի հետ կապված ծանր գիշերային մղձավանջների դեպքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024