Եթե գիշերային մղձավանջները ձեզ կամ ձեր երեխայի համար խնդիր են, փորձեք այս մոտեցումները:
- Սահմանեք քնելուց առաջ կանոնավոր, հանգստացնող ռեժիմ. քնելուց առաջ հետևողական ռեժիմը կարևոր է: Քնելուց առաջ զբաղվեք խաղաղեցնող, հանգստացնող գործերով, ինչպիսիք են գրքեր կարդալը, գլուխկոտրուկներ լուծելը կամ տաք լոգանք ընդունելը: Մեդիտացիան, խորը շնչառությունը կամ ռելաքսացիոն վարժությունները նույնպես կարող են օգնել: Բացի այդ, ննջասենյակը դարձրեք քնի համար հարմարավետ և լուռ:
- Առաջարկեք հավաստիացումներ. եթե ձեր երեխան առնչվում է մղձավանջային երազների հետ, եղեք համբերատար, հանգիստ և հանգստացնող: Երբ ձեր երեխան արթնանում է գիշերային մղձավանջից, արագ արձագանքեք և հանգստացրեք ձեր երեխային իր անկողնու մոտ: Սա կարող է կանխել ապագա մղձավանջային երազները:
- Խոսեք երազի մասին. խնդրեք ձեր երեխային նկարագրել մղձավանջային երազը: Ի՞նչ է պատահել: Ո՞վ էր երազում: Ի՞նչն է սարսափեցրել: Այնուհետև հիշեցրեք ձեր երեխային, որ մղձավանջային երազներն իրական չեն և չեն կարող նրան կամ մեկ մեկ այլ մարդու վնաս պատճառել:
- Վերաշարադրեք վերջաբանը. պատկերացրեք մղձավանջային երազի երջանիկ ավարտ: Խրախուսեք ձեր երեխային, որ նկարի իր երազի նկարը, «խոսի» երազում վախեցնող հերոսների հետ կամ գրի այդ մասին իր օրագրում: Երբեմն մի փոքր ստեղծագործական փոփոխությունը կարող է օգնել:
- Կրճատեք ավելորդ սթրեսը. եթե սթրեսը կամ անհանգստությունը ձեզ համար դարձել է խնդիր, խոսեք դրա մասին: Կատարեք սթրեսը թեթևացնող որոշ պարզ հնարքներ, ինչպիսիք են խորը շնչառությունը կամ ռելաքսացիան: Անհրաժեշտության դեպքում հոգեկան առողջության մասնագետը կարող է օգնել:
- Ապահովեք հարմարավետ պայմաններ. ձեր երեխան կարող է իրեն ավելի ապահով զգալ, եթե քնի իր սիրելի փափուկ խաղալիքի կամ այլ հարմարավետ առարկայի հետ կամ իր սիրած վերմակով: Օրինակները բազմաթիվ են. ընտրեք ձեր երխայի համար ամենացանկալին: Երեխայի դուռը բաց թողեք գիշերը, որ նա իրեն միայնակ չզգա: Բաց թողեք նաև ձեր դուռը, որ ձեր երեխան համոզվի, որ դուք ցանկացած իրավիճակում նրան օգնության կհասնեք:
- Օգտագործեք գիշերային լամպ. ձեր երեխայի սենյակում գիշերային լամպը վառ պահեք: Եթե ձեր երեխան արթնանում է գիշերվա ընթացքում, լույսը կարող է հանգստացնել նրան՝ ի տարբերություն վախեցնող մթի:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024