Տեսողական նևրիտը սովորաբար ազդում է մեկ աչքի վրա:
Հնարավոր ախտանիշները ներկայացված են ստորև:
- Ցավ. տեսողական նևրիտով մարդկանց մեծամասնությունն ունի աչքի ցավ, որը սաստկանում է աչքերը շարժելուց: Երբեմն զգացվում է բութ մղկտացող ցավ աչքի հետևում:
- Տեսողության կորուստ մեկ աչքում. մարդկանց մեծ մասի մոտ տեսողության առաջանում է տեսողության առնվազն ժամանակավոր նվազում, սակայն տեսողության կորստի չափը տարբեր է: Նկատելի կորուստ սովորաբար զարգանում է ժամերի կամ օրերի ընթացքում, իսկ բարելավումը տևում է մի քանի շաբաթից մինչև ամիսներ: Որոշ մարդկանց մոտ տեսողության կորուստը մշտական է:
- Տեսադաշտի կորուստ. կարող է առաջանալ որևէ բնույթի կողմնային տեսողության կորուստ, օրինակ՝ կենտրոնական կամ ծայրամասային տեսողության կորուստ:
- Գունային տեսողության կորուստ. տեսողական նևրիտը հաճախ ազդում է գույնի ընկալման վրա: Օրինակ, կարող եք նկատել, որ գույները սովորականից ավելի քիչ վառ են թվում:
- Տեսադաշտում առկայծումներ կամ թարթող լույսեր. տեսողական նևրիտ ունեցող որոշ մարդիկ նշում են, որ աչքերը շարժելիս տեսնում են առկայծող կամ թարթող լույսեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Աչքի հիվանդությունները կարող են ծանր ընթացք ստանալ, իսկ որոշները կարող են հանգեցնել տեսողության մշտական կորստի: Աչքերի և տեսողության բազմաթիվ խնդիրներ կապված են այլ լուրջ առողջական խնդիրների հետ: Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝
- զարգացել են նոր ախտանիշներ, ինչպիսիք են աչքի ցավը կամ տեսողության փոփոխությունը
- ձեր ախտանշանները վաթարացել են կամ բուժմամբ չեն բարելավվել
- ունեք անսովոր ախտանիշներ, այդ թվում՝ տեսողության կորուստ երկու աչքերում, երկտեսություն (դիպլոպիա) և մեկ կամ մի քանի վերջույթների թմրածություն կամ թուլություն, ինչը կարող է վկայել նյարդաբանական խանգարման մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024