Տեսողական նևրիտն ախտորոշում է ակնաբույժը (օֆթալմոլոգ)՝ հիմնվելով ձեր գանգատների ու ախտանիշների, հիվանդության պատմության (անամնեզ) և հետազոտությունների արդյունքների վրա։
Ակնաբույժը կարող է օգտվել աչքի (տեսողության) քննության հետևյալ մեթոդներից:
- Աչքի (տեսողության) սովորական քննություն. ակնաբույժը կստուգի ձեր տեսողությունը, գույներն ընկալելու ձեր կարողությունը և կչափի ձեր կողմնային (ծայրամասային) տեսողությունը:
- Օֆթալմոսկոպիա. այս հետազոտության ընթացքում ձեր բժիշկը վառ լույս է ուղղում ձեր աչքին և ստուգում է ձեր աչքի հետին կառուցվածքները: Աչքի այս թեստը գնահատում է տեսողական սկավառակը (օպտիկ դիսկ), որտեղով տեսողական նյարդը մտնում է ձեր աչքի ցանցաթաղանթ: Տեսողական նևրիտ ունեցողների շուրջ մեկ երրորդի մոտ այս սկավառակն այտուցված է:
- Բբային ռեակցիայի թեստ. սա ստուգում է, թե ինչպես են ձեր բբերն արձագանում պայծառ լուսի ազդեցությանը: Եթե ունեք տեսողական նևրիտ ունեք, ձեր բբերը լույսից կարող են չնեղանալ այնքան, որքան առողջ աչքերի բբերը:
Տեսողական նևրիտն ախտորոշելիս որոշ դեպքերում կարող է առաջանալ լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտություն:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)․ ՄՌՏ-ն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքային էներգիա՝ ձեր ներքին օրգանների և կառուցվածքների մանրակրկիտ շերտագրեր ստեղծելու համար: Կոնտրաստային նյութը կարող է ավելի տեսանելի դարձնել տեսողական նյարդը և գլխուղեղի այլ շրջանները: ՄՌՏ-ն կարևոր է որոշելու համար, թե արդյոք ձեր գլխուղեղում կամ վնասված շրջաններ (ախտահարումներ), որոնք կարող են վկայել ցրված սկելորզի բարձր ռիսկի մասին։ ՄՌՏ-ն նաև կարող է բացառել տեսողության կորստի այլ պատճառները, օրինակ՝ ուռուցքը:
- Արյան թեստեր. լաբորատոր թեստը կարող է ստուգել վարակների կամ առանձնահատուկ հակամարմինների առկայությունը: Տեսողական նեյրոմիելիտը կապված է հակամարմինի մի տեսակի հետ, որն առաջացնում է ծանր տեսողական նևրիտ, ուստի, այս վիճակն ունեցող մարդիկ կարող են հետազոտել իրենց արյունը՝ պարզելու, թե արդյոք ունեն այս հիվանդությունը: Տեսողական նևրիտի ատիպիկ դեպքերի դեպքում արյունը նաև կարող է ստուգվել ՄՕԳ հակամարմինների համար:
- Օպտիկ կոհերենս տոմոգրաֆիա (ՕԿՏ)․ այս հետազոտությունը չափում է աչքի ցանցաթաղանթի նյարդաթելային շերտի հաստությունը, որը տեսողական նևրիտի պատճառով հաճախ ավելի բարակ է:
- Տեսադաշտի ստուգում. այս թեստը չափում է յուրաքանչյուր աչքի ծայրամասային (պերիֆերիկ) տեսողությունը՝ հայտնաբերելու տեսողության կորուստը: Տեսսողկան նևրիտը կարող է առաջացնել ցանկացած բնույթի տեսադաշտի կորուստ:
- Տեսողական հարուցված արձագանք․ այս հետազոտության ընթացքում դուք նստում եք էկրանի առաջ, որի վրա ցուցադրվում է շաշկի տախտակի փոփոխական նախշեր: Ձեր գլխմաշկին հպված էլեկտրոդները լարերով որպես էլեկտարակն ազդանիշներ սարքին են ուղարկում գլխուղեղի պատասխան ռեակցիաները: Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել նյարդային հաղորդականության դանդաղեցումը՝ պատճառված տեսողական նյարդի ախտահարումից:
Ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, կխնդրի ձեզ վերադառնալ ախտանիշների մեկնարկից երկուսից չորս շաբաթ անց՝ կրկնակի հետազոտություններ անցնելու և տեսողական նևրիտի ախտորոշումը հաստատելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024