Օտոսկլերոզն առաջացնում է լսողության կայուն թուլացում (ծանրալսություն), որը ժամանակի ընթացում աստիճանաբար խորանում է, սակայն միայն խիստ հազվադեպ է ավարտվում լրիվ խլությամբ:
Օտոսկլերոզ ունեցող մարդիկ, մասնավորապես, դժվարությամբ են լսում ցածր և խորը ձայները: Ի տարբերություն լսողության կորստով ուղեկցվող ականջի այլ հիվանդությունների, այս դեպքում մարդիկ ավելի հեշտությամբ են լսում, երբ առկա է ֆոնային աղմուկ:
Օտոսկլերոզի մյուս բնորոշ ախտանիշները ականջներում աղմուկն է, որը կոչվում է տինիտուս և գլխապտույտը:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024