Օստեսկլերոզի ժամանակ բժիշկը կարող է ձեզ առաջարկել բուժման երկու տարբերակ՝ լսողության օժանդակ միջոց կամ վիրահատություն:
Լսողության օժանդակ միջոցներ
Լսողության օժանդակ միջոցներին ավելի կարճ անվանում են լսողական սարքեր կամ լսողական ապարատներ:
Ընդհանուր առմամբ, կան երկու տեսակի լսողական սարքեր՝ հետականջային և ներականջային: Այս սարքերի նպատակն առանց վիրահատության կայուն թուլացած լսողության մասնակի վերականգնումն է:
Վիրահատական բուժում
Վիրահատության նպատակն է միջին ականջի ախտահարված լսողական ոսկրերի փոխարինումն իմպլանտով: Մյուս տարբերակը ոսկրի մեջ փոքր անցքի բացումն է (ստապէկտոմիա):
Վիրահատական բուժման առավելությունն առանց արտաքին սարքերի օգտագործման լսողության վերականգնումն է, ինչպես նաև օտոսկլերոզի հարաճուն զարգացման կանխարգելումը:
Ինչպես ցանկացած վիրահատություն, միջին ականջի վիրահատությունները ևս ունեն բարդությունների որոշակի ռիսկ: Առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր վիրաբույժի հետ, եթե՝
- վիրահատությունից հետո ձեր լսողությունը շարունակում է թուլանալ
- փոփոխվել է ձեր համի զգացողությունը
- ձեզ մոտ ի հայտ է եկել աղմուկ ականջներում կամ այս գանգատը վատացել է
- ձեզ մոտ զարգացել է վերտիգո (գլխապտույտի առանձնահատուկ տեսակ, որը բնորոշվում է շրջապատի պտտման զգացողությամբ)
- ձեզ մոտ զարգացել է դիմային թուլություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 30-04-2024
Վերջին վերանայում՝ 30-04-2024