Գերակտիվ միզապարկը կարող է ունենալ մի շարք պատճառներ:
Ինչպե՞ս է առողջ միզապարկը գործում
Երիկամներն արտադրում են մեզ, որը միզածորաններով արտահոսում է դեպի ձեր միզապարկ: Երբ դուք միզում եք, մեզը հեռանում է ձեր միզապարկից մի խողովակով, որը կոչվում է միզուկ: Միզուկի մկանը, որը կոչվում է սեղմակ (սֆինկտեր), բացվում է, որ մեզը դուրս հանի մարմնից:
Կանանց մոտ միզածորանի բացվածքը գտնվում է հեշտոցամուտքից անմիջապես վեր: Տղամարդկանց մոտ միզածորանի բացվածքը գտնվում է առնանդամի ծայրում՝ գլխիկի վրա:
Երբ ձեր միզապարկը լցվում է, ձեր գլխուղեղ ուղարկվող նյարդային ազդանիշներն ի վերջո առաջացնում են միզելու ցանկություն: Երբ դուք միզում եք, այս նյարդային ազդանշանները համակարգում են կոնքի հատակի մկանների թուլացումը և միզուկի մկանները (միզային սֆինկտերի մկանները): Միզապարկի մկանները ձգվում են (կծկվում)՝ դուրս մղելով մեզը։:
Միզապարկի ակամա կծկումներ
Գերակտիվ միզապարկն առաջանում է, երբ միզապարկի մկանները սկսում են ինքնուրույն կծկվել, նույնիսկ երբ միզապարկի մեջ մեզի ծավալը փոքր է: Սրանք կոչվում են ակամա կծկումներ և առաջացնում են միզելու շտապ պահանջ:
Մի քանի վիճակներ կարող են նպաստել գերակտիվ միզապարկի գանգատներին և ախտանիշներին, այդ թվում՝
- նյարդաբանական խանգարումներ, ինչպիսիք են ինսուլտը և ցրված սկլերոզը
- շաքարային դիաբետ
- միզուղիների վարակներ, որոնք կարող են առաջացնել այնպիսի ախտանիշներ, որոնք նման են գերակտիվ միզապարկի ախտանիշներին
- կանանց մոտ՝ դաշտանադադարին ուղեկցող հորմոնային փոփոխություններ
- միզապարկի վրա ազդող վիճակներ, ինչպիսիք են ուռուցքները կամ միզապարկի քարերը
- գործոններ, որոնք խանգարում են մեզի դուրս գալը միզապարկից, օրինակ՝ մեծացած շագանակագեղձ, փորկապություն կամ անմիզապահության բուժման նախկինում կատարված վիրահատություն:
Գերակտիվ միզապարկի ախտանիշները կարող են նաև կապված լինել հետևյալի հետ՝
- դեղեր, որոնք ստիպում են ձեր օրգանիզմին մեծ քանակությամբ մեզ արտադրել կամ պահանջում են, որ դրանք ընդունեք շատ հեղուկներով
- չափից շատ կոֆեին կամ ալկոհոլ խմելը
- ծերացման պատճառով կոգնիտիվ (ճանաչողական) գործառույթի նվազում, որը կարող է դժվարացնել ձեր միզապարկի համար գլխուղեղից ստացվող ազդանշանները հասկանալը
- քայլելու դժվարություն, որը կարող է հանգեցնել ուրգենտ անմիզապահության, եթե չհասցնեք արագ զուգարան գնալ
- միզապարկի ոչ լրիվ դատարկում, որը կարող է հանգեցնել միզապարկի գերակտիվության ախտանիշների, քանի որ մեզի պահեստավորման քիչ տարածք է մնացել:
Գերակտիվ միզապարկի կոնկրետ պատճառը կարող է անհայտ մնալ:
Ռիսկի գործոններ
Տարիքի հետ դուք ակտիվ միզապարկի զարգացման ավելի մեծ ռիսկի եք ենթարկվում: Դուք նաև ավելի բարձր ռիսկի եք ենթարկվում այնպիսի հիվանդությունների և խանգարումների դեպքում, ինչպիսիք են մեծացած շագանակագեղձը և շաքարային դիաբետը, որոնք կարող են նպաստել միզապարկի գործունեության հետ կապված այլ խնդիրների առաջացմանը:
Կոգնիտիվ անկում ունեցող բազմաթիվ մարդկանց, օրինակ՝ ինսուլտ կամ Ալցհեյմերի հիվանդություն ունեցողների մոտ, առաջանում է գերակտիվ միզապարկ: Անմիզապահությունը, որն առաջանում է նման իրավիճակներից, կարող է կառավարվել հեղուկների ընդունման ժամանակացույցով, ժամանակին և հուշված միզապարկի դատարկմամբ, ներծծող միջոցների և աղիքների ծրագրերի միջոցով:
Գերակտիվ միզապարկ ունեցող որոշ մարդիկ ունեն նաև աղիքների վերահսկման խնդիրներ. տեղեկացրեք ձեր բժշկին, եթե դա ձեզ համար խնդիր է:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024