Պարվովիրուսային վարակի հարուցիչը մարդու պարվովիրուս B19-ն է:
Սա տարբերվում է շների և կատուների մոտ հայտնաբերվող պարվովիրուսից, այնպես որ դուք չեք կարող վարակվել ընտանի կենդանուց և հակառակը:
Մարդու պարվովիրուսային վարակն առավել տարածված է տարրական դպրոցական տարիքի երեխաների շրջանում՝ ձմռան և գարնան ամիսների բռնկման ժամանակ, թեև ցանկացած մարդ կարող է հիվանդանալ տարվա ցանկացած ժամանակ: Այն փոխանցվում է վարակված անձից առողջին ճիշտ այնպես, ինչպես մրսածության վիրուսը (վերին շնչուղիների վիրուսային վարակ), հաճախ՝ շնչելու, հազի և թքի միջոցով: Սա նշանակվում է, որ մարդու պարվովիրուսը կարող է տարածվել մարդկանց միջև սերտ, այդ թվում՝ ձեռք-ձեռքի շփման միջոցով:
Պարվովիրուսային վարակը նաև կարող է տարածվել արյան միջոցով, երբ վարակված հղի կինը վիրուսը փոխանցում է իր չծնված երեխային:
Հիվանդությունը վարակիչ է՝ սկսած ցանավորումից մեկ շաբաթ առաջ։ Երբ ցանը հայտնվում է, դուք կամ ձեր երեխան այլևս վարակիչ չեք համարվում և մեկուսացման կարիք չունեք:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024