Պարվովիրուսային վարակը մանկական տարիքի տարածված և խիստ վարակիչ հիվանդություն է:
Այն երբեմն կոչվում է ապտակի (ապտակված այտի) հիվանդություն՝ այտերին առաջացող բնորոշ ցանի պատճառով: Պարվովիրուսային վարակը նաև հայտնի է որպես հինգերորդ հիվանդություն, քանի որ ցանով բնութագրվող մանկական տարածված հիվանդությունների ցանկում ժամանակագրորեն այն 5-րդ էր:
Երեխաների մեծ մասի մոտ պարվովիրուսային վարակն ընթանում է թեթև և ունի միայն քիչ բուժման կարիք: Սակայն, որոշ չափահասների մոտ վարակը կարող է ստանալ ծանր ընթացք: Որոշ հղի կանանց մոտ պարվովիրուսային վարակը կարող է հանգեցնել պտղի մոտ ծանր առողջական խնդիրների: Վարակն ավելի ծանր ընթացք է ստանում նաև որոշ տեսակի սակավարյունություն (անեմիա) ունեցող կամ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024