Տնային բուժումը հիմնականում ուղղված է գանգատների, ախտանիշների և անհարմարավետության թեթևացմանը:
Ձեր կամ ձեր երեխայի համար ապահովեք հանգիստ (անկողնային) պայմաններ և աշխատեք շատ հեղուկ խմել: Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող է օգնել 39 °C և ավելի բարձր ջերմության, ինչպես նաև մկանացավերի և գլխացավի մեղմացմանը:
Զգույշ եղեք երեխաներին կամ դեռահասներին Ասպիրին տալիս: Թեև Ասպիրինը հաստատված է 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների օգտագործման համար, ջրծաղիկից կամ գրիպանման ախտանիշներից ապաքինվող երեխաները և դեռահասները երբեք չպետք է Ասպիրին ընդունեն: Սա պայմանավորված է նրանով, որ Ասպիրինը կապված է նման երեխաների մոտ Ռեյեի համախտանիշի զարգացման հետ, որը թեև հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին իրական սպառնալիք ներկայացնող վիճակ է:
Ձեր հիվանդ երեխային մեկուսացնելն անիրականանալի և ոչ անհրաժեշտ միջոց է: Դուք չեք իմանա, որ ձեր երեխան ունի պարվովիրուսային վարակ, մինչև չհայտնվի ցան, երբ ձեր երեխան այլևս վարակիչ չէ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024