Չբարդացած պարվովիրուսային վարակի դեպքում տնային խնամքն ու բուժումն ընդհանուր առմամբ բավարար է:
Ծանր սակավարյունություն (անեմիա) ունեցող մարդկանց կարող է պահանջվել հիվանդանոցային բուժում և արյան փոխներարկում: Թուլացած իմունային համակարգ ունեցողները կարող են վարակը բուժելու համար ստանալ հակամարմիններ՝ իմունագլոբուլինի ներարկումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024