Որոշ իրավիճակներում պարվովիրուսային վարակը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների:
Պարվովիրուսը և սակավարյունությունը
Սակավարյունություն (անեմիա) ունեցող մարդկանց մոտ պարվովիրուսային վարակը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների: Անեմիան մի վիճակ է, երբ այն բջիջները, որոնք թթվածին են տեղափոխում ձեր մարմնի բոլոր շրջանները (արյան կարմիր բջիջներ կամ էրիթրոցիտներ), սպառվում են ավելի արագ, քան ձեր ոսկրածուծը կարող է արտադրել և փոխարինել դրանք: Անեմիա ունեցող մարդկանց մոտ պարվովիրուսային վարակը կարող է դադարեցնել արյան կարմիր բջիջների արտադրությունը և առաջացնել անեմիայի սրացում (կրիզ): Առանձնահատուկ ռիսկի են ենթարկվում հատկապես մանգաղաբջջային անեմիա ունեցող մարդիկ:
Պարվովիրուսը նաև կարող է անեմիա և հարակից բարդություններ առաջացնել հետևյալ խմբերում՝
- հղիության ընթացքում պարվովիրուսով վարակված կանանց չծնված երեխաներ (պտուղ)
- թուլացած իմունային համակարգով մարդիկ:
Պարվովիրուսային վարակը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում պարվովիրուսային վարակը երբեմն ախտահարում է պտղի կարմիր արյան բջիջները (էրիթրոցիտներ): Սա հազվադեպ բարդություն է, սակայն կարող է առաջացնել ծանր սակավարյունություն (անեմիա), իսկ վերջինս՝ հանգեցնել վիժման կամ մեռելածնության: Պտղի մոտ խնդիրների առաջացման ռիսկն, ըստ երևույթին, ամենամեծն է հղիության առաջին կեսին:
Պարվովիրուսը թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ
Պարվովիրուսային վարակը նաև կարող է առաջացնել ծանր սակավարյունություն (անեմիա) այն մարդկանց մոտ, ովքեր ունեն իմունային համակարգի խանգարումներ, որը կարող է զարգանալ հետևյալ դեպքերում՝
- ՄԻԱՎ վարակ
- քաղցկեղի դեմ բուժումներ
- օրգանների փոխպատվաստումից հետո օգտագործվող իմունային համակարգն ընկճող դեղամիջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024