Գրադարան

Մանկական քնի օբստրուկտիվ ապնոէ

Մանկական քնի օբստրուկտիվ ապնոէ

Time Read 1 րոպե

Մանկական քնի օբստրուկտիվ ապնոէն քնի խանգարում է, որի դեպքում ձեր երեխայի շնչառությունը քնի ընթացքում մասամբ կամ ամբողջությամբ արգելափակվում է:

Դա կարող է տեղի ունենալ գիշերը մի քանի անգամ: Վիճակն առաջանում է, երբ քնած ժամանակ երեխայի վերին շնչուղիները նեղանում են կամ խցանվում:

Կան տարբերություններ մանկական և չահափասների քնի ապնոէների միջև: Եթե չափահասները սովորաբար ունենում են ցերեկային քնկոտություն, երեխաներն ավելի հավանական է, որ ունենան վարքաբանական խնդիրներ: Չափահասների մոտ պատճառը հաճախ գիրությունն է, մինչդեռ երեխաների մոտ այն հաճախ սովորականից ավելի մեծ ադենոիդներն և նշագեղձերն են: Ադենոիդները երկու փոքր հյուսվածքային բարձիկներ են, որոնք գտնվում են քթի հետևի մասում: Նշագեղձերը երկու ձվաձև բարձիկներ են բերանի հետևի մասում:

Վաղ ախտորոշումը և բուժումը կարևոր են բարդությունների կանխարգելման համար, որոնք կարող են ազդել երեխաների աճի, ճանաչողական (կոգնիտիվ) զարգացման և վարքի վրա:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2023 վերանայվել է՝ 17-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով