Գրադարան
Մանկական քնի օբստրուկտիվ ապնոէ. ախտանիշներ

1 րոպե
Քնի օբստրուկտիվ ապնոէի ախտանիշները երեխաների և չափահասների մոտ տարբերվում են:
Քնած ժամանակ մանկական քնի ապնոէի ախտանիշները կարող են ներառել՝
- խռմփոց
- շնչառության ընդմիջումներ
- անհանգիստ քուն
- խռմփոց, հազ կամ շնչահեղձություն
- բերանով շնչառություն
- գիշերային քրտնարտադրություն
- անմիզապահություն
- քնի սարսափներ:
Քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող նորածիններն ու մանկահասակ երեխաները միշտ չէ, որ խռմփացնում են: Նրանք կարող են ունենալ միայն խանգարված քուն:
Ցերեկվա ընթացքում քնի ապնոէ ունեցող երեխաները կարող են՝
- ունենալ դպրոցական վատ առաջադիմություն
- ունենալ ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ
- ունենալ նոր բաները սովորելու հետ կապված խնդիրներ
- ունենալ վարքագծային խնդիրներ
- ունենենալ քաշի վատ ավելացում
- լինել գերաշխույժ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր երեխայի բժշկին, եթե ձեր երեխան առավոտյան արթնանում է հոգնածության զգացումով և ունի վարքի հետ կապված կանոնավոր խնդիրներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2023 վերանայվել է՝ 17-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: