Երեխաների քնի ապնոէն ախտորոշելու համար բժիշկը կգնահատի ձեր երեխայի ախտանիշները, հիվանդության պատմությունը և կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում):
Ձեր երեխայի բժիշկը, հավանաբար, կզննի երեխայի գլուխը, պարանոցը, քիթը, բերանը և լեզուն: Նա նաև կարող է նշանակել մի քանի հետազոտություններ՝ քնի ապնոէի հիմքում ընկած հիվանդությունը կամ վիճակն ախտորոշելու համար:
Հետազոտությունները կարող են ներառել հետևյալը:
- Պոլիսոմնոգրաֆիա. սա իրենից ներկայացում է գիշերային քնի հետազոտություն: Ձեր երեխայի մարմնին ամրացված էլեկտրոդները գրանցում են քնի ժամանակ նրա գլխուղեղային ալիքները, շնչառության օրինաչափությունները, խռմփոցը, թթվածնի մակարդակը, սրտի հաճախությունը և մկանային ակտիվությունը:
- Օքսիմետրիա. օքսիմետրիան թթվածնի մակարդակի գիշերային գրանցումն է, որը կարելի է անել տանը: Թեև այս թեստը չի կարող հաստատել օբստրուկտիվ քնի ապնոէի ախտորոշումը, արդյունքները կարող են օգնել ձեր երեխայի բժշկին որոշելու, թե արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024