Գրադարան
Մանկական քնի օբստրուկտիվ ապնոէ. պատճառներ

1 րոպե
Չափահասների մոտ գիրությունը քնի օբստրուկտիվ ապնոէի տարածված գործոն է:
Թեև գիրությունը որոշ երեխաների քնի խանգարման մեջ դեր է խաղում, քնի օբստրուկտիվ ապնոէն ավելի հաճախ կապված է մեծացած նշագեղձերի և ադենոիդների հետ: Պատճառային այլ գործոններից է բնածին արատը՝ կապված դեմքի կամ գլխի ձևի հետ: Դեր կարող են խաղալ նաև նյարդամկանային խանգարումները, որոնք ազդում են նյարդերի և մկանների աշխատանքի վրա:
Ռիսկի գործոններ
Գիրությունից բացի, մանկական քնի ապնոէի ռիսկի այլ գործոնները ներառում են՝
- Դաունի համախտանիշ
- գանգի կամ դեմքի բնածին արատներ
- մանկական ուղեղային կաթված
- մանգաղաբջջային հիվանդություն
- նյարդամկանային հիվանդություն
- ցածր քաշով ծնվելու պատմություն
- օբստրուկտիվ քնի անպոէի ընտանեկան պատմություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-05-2023 վերանայվել է՝ 17-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: