Հարդաշտանադադարը նշանակում է «դաշտանադադարի շուրջ» և վերաբերում է այն ժամանակին, որի ընթացքում ձեր օրգանիզմը բնական անցում է կատարում դեպի դաշտանադադար՝ նշելով վերարտադրողական տարիների ավարտը:
Հարդաշտանադադարը նաև կոչվում է «դաշտանադադարային անցում» կամ նախադաշտանադադար (պրեմենոպաուզա)՝ որպես կնոջ կյանքի այն փուլը, երբ նրա օրգանիզմը նախապատրաստվում է դաշտանադադարին, օրինակ՝ ձվարանները սկսում են աստիճանաբար ավելի ու ավելի քիչ քանակով ձվաբջիջներ ստեղծել (ձվազատում կամ օվուլյացիա) և ավելի ու ավելի քիչ հորմոններ արտադրել։
Կանայք սկսում են դաշտանադադարը տարբեր տարիքներում: Դուք կարող եք նկատել դեպի դաշտանադադար առաջընթացի նշաններ, ինչպիսիք են դաշտանային անկանոնությունը, ձեր 40-ն անց տարիքում: Սակայն որոշ կանայք փոփոխություններ են նկատում արդեն մինչև 40-ը:
Ձեր օրգանիզմում էստրոգենի՝ հիմնական կանացի հորմոնի մակարդակը դաշտանադադարի ընթացքում անհամաչափ բարձրանում և նվազում է: Ձեր դաշտանային ցիկլերը կարող են երկարանալ կամ կրճատվել, և դուք կարող եք սկսել դաշտանային ցիկլեր, երբ ձեր ձվարանները ձվաբջիջ չեն ազատում (ձվազատում չի կատարվում): Դուք նաև կարող եք զգալ դաշտանադադարին նմանվող ախտանիշներ, ինչպիսիք են ջերմահորդանքները, քնի հետ կապված խնդիրները և հեշտոցային չորությունը: Կան բուժումներ, որոնք կօգնեն այս ախտանիշների թեթևացմանը:
Երբ դուք անցնեք 12 անընդմեջ ամիս առանց դաշտանային շրջանի, նշանակում է, որ հասել եք դաշտանադադարին, և ձեր հարդաշտանադադարի շրջանն ավարտվել է:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024