Գրադարան
Հարդաշտանադադար. պատճառներ

1 րոպե
Երբ դուք անցնում եք դեպի դաշտանադադար, ձեր օրգանիզմում կանացի հիմնական հորմոնների՝էստրոգենի և պրոգեստերոնի արտադրությունը աճում և նվազում է:
Հարդաշտանադադարի ընթացքում ի հայտ եկող փոփոխությունների մեծ մասը կապված է էստրոգենի նվազման հետ:
Ռիսկի գործոններ
Դաշտանադադարը (մենոպաուզա կամ կլիմաքս) կյանքի նորմալ փուլ է: Սակայն որոշ կանանց մոտ այն կարող է առաջանալ ավելի վաղ, քան մյուսների մոտ: Թեև ոչ միշտ վերջնական, սակայն առկա տվյալները վկայում են, որ որոշ գործոններ կարող են ավելի հավանական դարձնել, որ դուք սկսեք հարդաշտանադադարն ավելի վաղ տարիքից:
- Ծխելը. ծխող կանանց մոտ դաշտանադադարի սկիզբը տեղի է ունենում 1-2 տարի ավելի շուտ, քան չծխող կանանց մոտ:
- Ընտանեկան պատմություն. վաղ դաշտանադադարի ընտանեկան պատմություն ունեցող կանայք կարող են իրենք ևս ունենալ վաղ դաշտանադադար:
- Քաղցկեղի բուժում. քաղցկեղի բուժումը քիմիոթերապիայի կամ կոնքային շրջանի ճառագայթային թերապիայի միջոցով կապված է վաղ դաշտանադադարի հետ:
- Արգանդի հեռացում (հիստերէկտոմիա). եթե հիստերէկտոմիայի ժամանակ արգանդը հեռացվում է առանց ձվարանների, սովորաբար այդ վիրահատությունը դաշտանադադարի պատճառ չի դառնում: Թեև դուք այլևս դաշտան չեք տեսնում, ձեր ձվարանները դեռ արտադրում են էստրոգեն: Այնուամենայնիվ, նման վիրահատությունը կարող է հանգեցնել միջինից ավելի վաղ դաշտանադադարի: Բացի այդ, եթե հեռացվել է ձեր ձվարաններից մեկնումեկը, մյուս ձվարանը կարող է դադարել աշխատել ավելի շուտ, քան սպասվում էր:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-04-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: