Գրադարան

Հարդաշտանադադար. բարդություններ

Հարդաշտանադադար. բարդություններ

Time Read 1 րոպե

Անկանոն դաշտանները «ազդարարում են» հարդաշտանադադարի փուլ անցնելու մասին:

Դեպքերի մեծ մասում դա նորմալ է և անհանգստանալու ոչինչ չկա: Այնուամենայնիվ, դիմեք ձեր բժշկին, եթե՝

  • դաշտանային արյունահոսությունը չափազանց առատ է և դուք տամպոնները կամ միջադիրները փոխում եք ամեն ժամը մեկ
  • արյունահոսությունը տևում է ավելի քան յոթ օր
  • արյունահոսությունը տեղի է ունենում դաշտանների միջև
  • դաշտանները պարբերաբար տեղի են ունենում ավելի հաճախակի, քան 21 օրը մեկ:

Այս նշանները կարող են վկայել, որ ունեք վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիր, որը պահանջում է ախտորոշում և բուժում:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-04-2021 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով