Գրադարան
Ներբանային գորտնուկներ. կանխարգելում

1 րոպե
Ներբամային գորտնուկների կանխարգելմանը կարող են օգնել հետևյալ խորհուրդները:
- Խուսափեք գորտնուկներին դիպչելուց: Սա նաև վերաբերվում է ձեր սեփական գորտնուկներին: Լավ լվացեք ձեր ձեռքերը գորտնուկին դիպչելուց հետո։
- Պահեք ձեր ոտնաթաթերը մաքուր և չոր:
- Հագեք սանդալներ կամ ոտնաթաթերի այլ պաշտպանիչ միջոցներ, երբ քայլում եք լողավազանների շուրջը, հանդերձարաններում կամ մարզասրահի ցնցուղարանում:
- Մի՛ փորփրեք և մի՛ քորեք գորտնուկները:
- Երբ գորտնուկի եղջերացած մակերևույթը փորձում եք հեռացնել խարտոցով կամ եղունգի կտրիչով, ընտրեք այնպիսի գործիք, որը չեք օգտագործում ձեր առողջ մաշկի և եղունգների համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2023 վերանայվել է՝ 13-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: