Բազմաթիվ մարդիկ հեռացրել են գորտնուկները՝ օգտագործելով այս ինքնօգնության խորհուրդները:
- Պիլինգ դեղամիջոց (Սալիցիլաթթու). գորգերի հեռացման դեղատոմս չպահանջող միջոցները վաճառվում են որպես սպեղանի, գել կամ հեղուկ: Հավանաբար, ձեզ ցուցում կտան լվանալ օգտագործման տեղը, թրջել այն տաք ջրի մեջ և նրբորեն հեռացնել փափկված մաշկի վերին շերտը մկրատով կամ եղունգի կտրիչով: Այնուհետև, մաշկը չորացնելուց հետո քսում եք լուծույթը կամ փակցնում սպեղանին: Սպեղանիները հաճախ փոխվում են 24-ից 48 ժամը մեկ: Հեղուկ արտադրանքները օգտագործվում են ամեն օր: Այս մեթոդով գորտնուկը հեռացնելու համար կարող են շաբաթներ պահանջվել:
- Սառեցնող դեղամիջոց (կրիոթերապիա). դեղատոմս չպահանջող դեղամիջոցները, որոնք սառեցնում են գորտնուկը, ներառում են Compound W Freeze Off-ը և Dr. Scholl's Freeze Away-ը: ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) զգուշացնում է, որ գորտնուկները հեռացնելու որոշ միջոցներ դյուրավառ են և չպետք է օգտագործվեն կրակի, բոցի, ջերմության աղբյուրների և վառվող ծխախոտի մոտակայքում:
- Կպչուն ժապավեն (սկոչ). այս միջոցով գորտնուկները հեռացնելն անվնաս, սակայն չապացուցված մոտեցում է: Փորձելու համար գորտնուկը փակեք արծաթագույն կպչուն ժապավենով՝ փոխելով այն մի քանի օրը մեկ։ Դրանց միջև ընկած ժամանակահատվածում թրջեք գորտնուկը և նրբորեն հեռացրեք մեռուկացած հյուսվածքը խարտոցով կամ մկրատով: Այնուհետև մի քանի ժամ թողեք գորտնուկն անծածկ, որ չորանա՝ մինչև նորից այն կփակեք ժապավենով:
Ընդհանուր առմամբ, անկախ նրանից, թե որ բուժումն եք փորձում, արեք այս երկու բանը:
- Ծածկեք գորտնուկը, որ այն չտարածվի մարմնի այլ մասերի կամ այլ մարդկանց վրա:
- Լվացեք ձեր ձեռքերը գորտնուկին դիպչելուց հետո:
Եթե բուժումից հետո ներբանային գորտնուկն անհետանում է, և մեկ այլ գորտնուկ է աճում, դա կարող է պայմանավորված լինել այն պատճառով, որ տարածքը կրկին ենթարկվել է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) ազդեցությանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024