Ներբանային գորտնուկները կոշտուկներ հիշեցնող գորշավուն, ցավոտ գոյացություններ են, որոնք հաճախ դժվարացնում են քայլելը։
Ներբանային գորտնուկի գանգատներն ու ախտանիշները ներառում են`
- փոքր, կարծր գերաճ ձեր ոտնաթաթի տակ՝ ներբանին, սովորաբար մատների հիմքում, բարձիկների կամ կրունկի վրա
- շագանակագույն և սև մաշկի վրա գորտնուկային աճը կարող է ավելի բաց գույնի լինել, քան մնացած մաշկը
- կոշտ, հաստացած մաշկ (կոշտուկ, կալուս, ռուսերեն՝ мазоль) այն կետում, որտեղ գորտնուկն աճել է դեպի ներս
- գորտնուկի մակերեսի սև կետեր, որոնք մանր արյունատար անոթներ են և սովորաբար կոչվում են գորտնուկի սերմեր
- ոտնաթաթի ներբանի վրա գոյացությունների խմբեր (կլաստեր), որոնք կոչվում են խճանկարային (մոզայիկ) գորտնուկներ
- գերաճ, որն ընդհատում է ձեր ոտքի մաշկի նորմալ գծերն ու կատարները
- ցավ կամ ցավոտություն քայլելիս կամ կանգնած վիճակում:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին ձեր ոտնաթաթի վրա առկա գերաճի համար, եթե՝
- այդ գոյացությունն արյունահոսում է, ցավոտ է կամ փոխում է իր ձևը կամ գույնը
- դուք փորձել եք բուժել գորտնուկը, սակայն այն պահպանվում է, շատանում կամ վերադառնում է որոշ ժամանակ մաքրվելուց հետո (կրկնվում է)
- ցավը խանգարում է ձեր գործերին
- դուք նաև ունեք շաքարային դիաբետ կամ ձեր ոտնաթաթերում վատ զգացողություն
- դուք նաև ունեք թույլ իմունային համակարգ իմունիտետը ճնշող դեղամիջոցների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կամ իմունային համակարգի այլ խանգարումների պատճառով
- դուք վստահ չեք, որ առկա գերաճը գորտնուկ է:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024