Դուք կարող եք ունենալ հետքթային հոսք տարբեր պատճառներով:
Հետքթային հոսքի ամենատարածված պատճառներից մեկը ալերգիան է, որը հաճախ կոչվում է ալերգիկ հետքթային հոսք:
Մեկ այլ պատճառ էլ քթի միջնապատի ծռվածությունն է (թեքվածություն): Եթե ունեք թեքված միջնապատ, նշանակում է, որ ձեր քթանցքների միջև ընկած աճառային պատը (միջնապատը) ծուռ է: Քթի սխալ կառուցվածքը ձեր քթի խոռոչներից մեկը մյուսից ավելի փոքր է դարձնում, որը կարող է խոչընդոտել լորձի նորմալ արտահոսքը և հանգեցնել հետքթային հոսքի:
Հետքթային հոսքի այլ պատճառները կարող են ներառել՝
- ծխելը
- մրսածություն և գրիպ
- բակտերիալ վարակներ
- հարքթային ծոցերի վարակներ (սինուսիտ)
- փոփոխական եղանակ, ցուրտ ջերմաստիճան կամ խիստ չոր օդ
- պայծառ լույսեր
- կծու կերակուրներ
- հղիություն
- որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են հակաբեղմնավորիչ հաբերը և բարձր արյան ճնշման դեղամիջոցները
- տարիք
- քիմիական նյութերի գոլորշիներ, օծանելիք, մաքրող նյութեր, ծուխ կամ այլ գրգռիչներ
- քրոնիկ թթվային ռեֆլյուքս (գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն):
Երբեմն խնդիրը ոչ այնքան լորձի գերարտադրությունն է, որքան դրա հեռացման խանգարումը: Օրինակ, կլման խանգարումները կարող են առաջացնել կոկորդում լորձի կուտակում, որը կարող է զգացվել որպես հետքթային հոսք:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024