Հետքթային հոսքը կարող է առաջացնել կոկորդի գրգռում և ցավ:
Ձեր նշագեղձերը և կոկորդի այլ հյուսվածքները կարող են այտուցվել՝ հանգեցնելով անհարմարության: Դուք կարող եք զգալ, որ ձեր կոկորդի հետևի մասում գոյացություն կա:
Հետքթային հոսքի այլ ախտանիշներ կարող են ներառել՝
- կոկորդը լցվող լորձի զգացողություն
- հաճախակի կուլ տալը
- ձայնի գռգռոց կամ խռպոտություն
- կոկորդը մաքրելու հանկարծակի կարիք
- բերանի տհաճ հոտ (հալիտոզ)
- հազ, որը ձեզ ավելի շատ անհանգստացնում է գիշերը
- սրտխառնոց և փսխում՝ ստամոքսի մեջ ավելցուկային լորձ լցվելուց:
Հետքթային հոսքերը կարող են նաև առաջացնել ականջի ցավոտ վարակներ, եթե լորձը խցանում է ձեր եվստախյան փողերը: Դրանք խողովակներ են, որոնք ձեր քիթն ու կոկորդը միացնում են ձեր միջին ականջներին:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե դուք քայլեր եք ձեռնարկել ձեր հետքթային հոսքից ազատվելու համար, և դրանք արդյունավետ չեն, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին: Դուք կարող եք ունենալ բակտերիալ վարակ, որը հակաբիոտիկով բուժման կարիք ունի: Բակտերիալ վարակի ախտանիշները կարող են ներառել՝
- ջերմություն.
- խզզոցներ
- տհաճ հոտով լորձ:
Հետքթային հոսքը կարող է հեշտությամբ հաստատվել բժշկի կողմից ձեր քիթ-ըմպանի զննման ժամանակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024