Հետքթային հոսքը կարող է դժվար բուժվել:
Բուժումը կախված է այս վիճակի պատճառներից։ Մրսածության և գրիպի դեպքում կարող եք խմել տաք հեղուկներ, ինչպիսիք են ապուրը կամ թեյը, որոնք կօգնեն ավելցուկային լորձի նոսրացմանը: Շատ ջուր խմելու հետ մեկտեղ, այս տնային միջոցները նաև կկանխեն բարձր ջերմությամբ պայմանավորված ջրազրկում:
Լորձի ջրիկացմանը կարող են օգնել նաև այս միջոցները՝
- Գուայֆենեզին (Մուցինեքս)
- քթի աղային սփրեյներ կամ քթի խոռոչի աղային ողողումներ
- սենյակի օդը խոնավացնող միջոցներ:
Ալերգիաներ
Ալերգիայի պատճառով հետքթային հոսքը բարելավելու համար պետք է խուսափել բոլոր այն գործոններից, որոնցից ալերգիկ եք: Ախտանիշների թեթևացումը կարող է ներառել այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են՝
- հակահիստամիններ (կարող են առաջացնել քնկոտություն և բերանի չորություն)
- դեկոնգեստանտներ
- Կրոմոլին և ստերոիդային քթի սփրեյներ
- ծանր դեպքերում՝ բերանով ընդունվող (օրալ) ստերոիդներ և այլն:
Բացի այդ, իմունոթերապիան կարող է լավ միջոց լինել այս վիճակի համար:
Քթի միջնապատի թեքվածություն
Եթե ունեք ծռված միջնապատ, հետքթային հոսքը վերջնական բուժելու համար ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն, որը կոչվում է սեպտոպլաստիկա: Սեպտոպլաստիկան ուղղում է միջնապատը և ապահովում քթի անցուղինեով ավելի լավ օդի հոսք, ինչպես նաև լորձի հեռացում:
Բակտերիալ վարակներ
Բակտերիալ վարակի հետևանքով առաջացած հետքթային հոսքից ազատվելու համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որոշ դեղամիջոցներ, այդ թվում՝
- հակաբիոտիկներ
- քթային սփրեյներ
- դեկոնգեստանտներ, ինչպիսին է Պսևդոէֆեդրինը
- քթի խոռոչի աղային ոռոգումներ:
Եթե հետքթային հոսքը պայմանավորված է քրոնիկ սինուսիտով, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ արգելափակված հարքթային խոռոչները (ծոցերը) բացող վիրահատություն:
Քրոնիկ թթվային ռեֆլյուքս
Գաստրոզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությամբ պայմանավորված հետքթային հոսքի բուժումը կարող է ներառել՝
- քնելուց առնվազն երեք ժամ առաջ ուտելիքների և հեղուկների ընդունման դադարեցում
- անկողնու գլխային ծայրի բարձրացում
- ավելցուկային կիլոգրամներից ազատում
- կոֆեինի և ալկոհոլի բացառում
- ստամոքսի թթուն նվազեցնող դեղամիջոցների օգտագործում:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024