Կան բազմաթիվ միջոցներ, որոնք դուք կարող եք անել տանը հետքթային հոսքը մեղմացնելու կամ վերացնելու համար:
Ձեզ հավանաբար ավելի շատ հեղուկներ պահանջվեն՝ ձեր քթային արտադրությունը նոսրացնելու (ջրիկացնելու) համար: Տնային միջոցները կարող են ներառել հետևյալը՝
- ավելի շատ ջուր խմեք
- հրաժարվեք կոֆեինից
- հնարավորության դեպքում խուսափեք միզամուղներից
- տաք ցնցուղ ընդունեք:
Դուք կարող եք նաև փորձել լորձը նոսրացնող դեղամիջոց (էքսպեկտորանտ), ինչպիսին է Գուայֆենեզինը (Մուցինեքս): Ֆիզիոլոգիական լուծույթով քթի խոռոչի ոռոգումը (իռիգացիա) նույնպես թուլացնում է թանձրացած քթային արտադրուկները և պոկում-հեռացնում չորացած մնացուկները: Քթի աղի լուծույթները կարող են օգնել խոնավացնելու ձեր քթի խոռոչի լորձաթաղանթը և մեղմացնելու գրգռումը:
Ըստ տարբեր հաղորդումների, անվնաս, և միևնույն ժամանակ՝ արդյունավետ միջոց է տաք հավի ապուրը:
Ալերգիա ունենալիս լրացուցիչ օգուտ կարող են տալ այս միջոցները՝
- տաք ջրով հաճախակի լվացեք անկողնային սպիտակեղենը
- խուսափեք ձեզ հայտնի ալերգեններից, ինչպես նաև՝ փոշուց
- հաճախակի փոխեք ձեր սենյակների օդափոխության համակարգերի ֆիլտրերը՝ օգտագործելով մանրագույն մասնիկները զտող սարքեր
- հաճախակի փոշեծծեք սենյակները և խուսափեք գորգերից ու կարպետներից
- մի շփվեք կամ խիստ զգուշությամբ շփվեք տնային կենդանիների հետ, որոնց թեփը կարող է հանդես գալ որպես ալերգեն
- հնարավորինս խուսափեք խիստ ցուրտ կամ չոր եղանակներին դրսում մնալուց
- նույն կերպ, խուսափեք քամոտ եղանակներին դրսի գործերից, հակառակ դեպքում դրեք դիմակ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024