Գրադարան

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ սերմնաժայթքում

Time Read 1 րոպե

Վաղաժամ սերմնաժայթքումը տղամարդկանց մոտ հանդիպող խնդիր է, երբ սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքումը (էյակուլյացիա)՝ օրգանիզմից սերմնահեղուկի արտանետումը տեղի է ունենում ցանկալիից ավելի շուտ:

Վաղաժամ սերմնաժայթքումը տարածված սեռական գանգատ է: Երեք տղամարդուց մեկը նշում է, որ ինչ-որ ժամանակ առնչվել է այս խնդրի հետ:

Վաղաժամ սերմնաժայթքումն անհանգստության առիթ չէ, քանի դեռ հաճախ չի լինում: Բայց ձեզ մոտ կարող է ախտորոշվել վաղաժամ սերմնաժայթքում, եթե՝

  • միշտ կամ գրեթե միշտ սերմնաժայթքում եք առնանդամի ներհրումից (թափանցումից) հետո 1-3 րոպեի ընթացքում
  • միշտ կամ գրեթե միշտ չեք կարողանում սեռական հարաբերության ընթացքում հետաձգել սերմնաժայթքումը
  • անհանգստացած և հիասթափված եք, որի հետևանքով հակված եք հրաժարվելու կամ խուսափելու սեռական մտերմությունից:

Վաղաժամ սերմնաժայթքումը բուժելի վիճակ է։ Դեղորայքը, խորհրդատվությունը և սերմնաժայթքումը հետաձգող մեթոդները կարող են օգնել բարելավելու սեռական հարաբերությունները ինչպես ձեզ, այնպես էլ ձեր զուգընկերոջ համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-04-2018 վերանայվել է՝ 28-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով