Սթրես և փոխհարաբերությունների խնդիրներ. վաղաժամ սերմնաժայթքման տարածված հետևանքներից է փոխհարաբերությունների սթրեսը (լարված միջանձնային հարաբերություններ և սթրես թե՛ տղամարդու և թե կնոջ մոտ): Ամենածանր խնդրի առաջ կանգնում են այն զույգերը, որոնց մոտ սեռական ակտը դեռ չսկսած լինում է սերմնաժայթքում: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառով ստեղծված մշտական խնդիրները կարող են բերել զույգերի մեջ կոնֆլիկտների առաջացման՝ հետագայում պատճառ դառնալով այլ սեռական խնդիրների գումարմանը՝ էրեկցիայի, օրգազմի խանգարում և այլն:
Տղամարդու սեռական ցանկության իջեցում և էրեկտիլ ֆունկցիա. որոշ տղամարդկանց մոտ մշտական կամ հաճախակի վաղաժամ սերմնաժայթքման հաճախակի կամ մշտական դրվագները բերում են սեռական հարաբերությունից խուսափում:
Զուգընկերոջ մոտ սեռական կյանքի խաթարում. այն կանայք, որոնք հաճախակի հիասթափություններ են ապրում և դժգոհ են տղամարդու վաղաժամ սերմնաժայթքման պատճառով, զգում են դիսկոմֆորտ, կարող են կորցնել սեռական կյանքի նկատմամբ հետաքրքրասիրությունը և դադարել գրգռվել ֆիզիկական կամ հոգեբանական խթանիչներից:
Էրեկցիայի խանգարում. երբ փորձում եք կառավարել և հետաձգել սերմնաժայթքումը՝ մտածելով այլ բաների մասին կամ փորձելով տարբեր միջոցներով իջեցնել առնանդամի զգայնությունը, սեռական հարաբերության ընթացքում կարող է տեղի ունենալ էրեկցիայի թուլացում
Պտղաբերության խնդիրներ. երբեմն վաղաժամ սերմնաժայթքումը կարող է առաջացնել պտղաբերության խնդիրներ, երբ տղամարդը չի հասցնում սերմնաժայթում ունենալ կնոջ հեշտոցի մեջ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։