Վաղաժամ սերմնաժայթքման ճշգրիտ պատճառը հայտնի չէ։
Վաղաժամ սերմնաժայթքման ճշգրիտ պատճառը հայտնի չէ։ Մի ժամանակ կարծում էին, որ դա միայն հոգեբանական խնդիր է: Սակայն բժիշկները հիմա գիտեն, որ վաղաժամ սերմնաժայթքումը կապված է հոգեբանական և կենսաբանական գործոնների բարդ փոխազդեցության հետ:
Հոգեբանական պատճառներ
Հոգեբանական գործոնները, որոնք կարող են դեր խաղալ, ներառում են հետևյալը՝
- վաղ սեռական փորձեր
- սեռական բռնություն
- մարմնի վատ մտապատկեր (սեփական մարմնի վատ ընկալում)
- դեպրեսիա
- վախ կամ անհանգստություն՝ կապված հնարավոր վաղաժամ սերմնաժայթքման հետ
- մեղքի զգացումներ, որոնք կարող են ստիպել ձեզ շտապ ավարտելու սեռական հարաբերությունը:
Այլ գործոնները, որոնք կարող են դեր խաղալ, ներառում են հետևյալը:
- Էրեկտիլ դիսֆունկցիա. էրեկցիային հասնելու և այն պահպանելու վերաբերյալ անհանգստությունը կարող է շտապելու և արագ սերմնաժայթքման ձգտում առաջացնել: Այս կարծրատիպը կարող է դժվարությամբ փոխվել:
- Անհանգստություն. հաճախ վաղաժամ սերմնաժայթքումը և անհանգստությունը առաջանում են միասին: Անհանգստությունը կարող է կապված լինել սեռական գործունեության (կատարման տագնապ) կամ այլ խնդիրների հետ:
- Փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ. միջանձնային խնդիրները կարող են նպաստել վաղաժամ սերմնաժայթքմանը: Սա կարող է դեր խաղալ, եթե այլ զուգընկերների հետ սեռական հարաբերություններում վաղաժամ սերմնաժայթքումն ավելի հազվադեպ է լինում:
Կենսաբանական (օրգանական) պատճառներ
Մի շարք կենսաբանական գործոններ կարող են նպաստել վաղաժամ սերմնաժայթքմանը: Դրանք կարող են ներառել հետևյալը՝
- հորմոնների անկանոն մակարդակ
- գլխուղեղի քիմիական նյութերի (նեյրոհաղորդիչների) անկանոն մակարդակ
- շագանակագեղձի կամ միզուկի այտուցվածություն և վարակ
- ժառանգական առանձնահատություններ:
Ռիսկի գործոններ
Բազմաթիվ գործոններ կարող են բարձրացնել վաղաժամ սերմնաժայթքման ռիսկը:
Տարբեր գործոններ կարող են մեծացնել վաղաժամ սերմնաժայթքման ռիսկը: Դրանք կարող են ներառել հետևյալը:
- Էրեկտիլ դիսֆունկցիա. դուք կարող եք վաղաժամ սերմնաժայթքման մեծ ռիսկի ենթարկվել, եթե դժվարությամբ եք էրեկցիա ունենում կամ այն պահպանում: Էրեկցիան կորցնելու վախը կարող է ստիպել ձեզ, որ սեռական հարաբերության ընթացքում շտապեք: Դա կարող է տեղի ունենալ անկախ նրանից, թե դուք տեղյակ եք այդ մասին, թե ոչ (ենթագիտակցաբար):
- Սթրես. կյանքի ցանկացած ոլորտում հուզական կամ հոգեկան լարվածությունը կարող է դեր խաղալ վաղաժամ սերմնաժայթքման մեջ: Սթրեսը կարող է սահմանափակել սեռական հարաբերության ժամանակ թուլանալու և կենտրոնանալու ունակությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024