Ձեր բժիշկը հարցնում է ձեր սեռական կյանքի և ձեր հիվանդության պատմության մասին:
Ձեր բժիշկը նաև կարող է նաև բուժզննում կատարել, այդ թվում՝ սեռական օրգանների: Եթե դուք ունեք և՛ վաղ սերմնաժայթքման, և՛ էրեկցիա ձեռք բերելու կամ պահպանելու դժվարություններ, նա կարող է արյան թեստ նշանակել՝ ստուգելու ձեր հորմոնների մակարդակը (օրինակ՝ արական սեռական հորմոն համարվող տեստոստերոնը):
Որոշ դեպքերում, ձեր բժիշկը կարող է առաջարկել ուրոլոգի, սեքսոպաթոլոգի կամ սեռական խնդիրների մեջ մասնագիտացած հոգեբանի խորհրդատվություն:
Ախտորոշիչ չափորոշիչներ
Բժիշկը ձեզ մոտ կարող է ախտորոշել վաղաժամ սերմնաժայթքում՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների վրա:
- Մշտական կամ պարբերաբար կրկնվող այնպիսի սերմնաժայթքում, որն առաջանում է առնանդամի ներհրման պահից անմիջապես հետո, հենց դրա ժամանակ կամ մի քանի ֆրիկցիոն (ներհրում) գործողությունից հետո (մինչև 1-2 րոպե)՝ նախքան տղամարդը ցանկանում է դա կամ մինչև կնոջ օրգազմ ունենալը։
- Խանգարումը լուրջ անհանգստություն է պատճառում տղամարդուն կամ առաջացնում է միջանձնային խնդիրներ։
- Վաղաժամ սերմնաժայթքման պատճառը որևէ դեղամիջոցի կամ այլ նյութի (օրինակ՝ ալկոհոլ) ուղղակի ազդեցությունը չէ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024