Գրադարան
Նախադաշտանային համախտանիշ

1 րոպե
Նախադաշտանային համախտանիշը (պրեմենստրուալ սինդրոմ) ունի տարբեր գանգատներ և ախտանիշներ, ներառյալ տրամադրության փոփոխությունները, ցավոտ կրծքերը, սննդային հակումները, հոգնածությունը, դյուրագրգռությունը և դեպրեսիան:
Ենթադրվում է, որ դաշտան ունեցող յուրաքանչյուր 4 կնոջից 3-ն ունեցել է նախադաշտանային համախտանիշի որևէ ձև:
Ախտանիշները հակված են կրկնվելու կանխատեսելի ձևով: Սակայն նախադաշտանային համախտանիշի ֆիզիկական և հուզական փոփոխությունները կարող են ստանալ տարբեր դրսևորումներ՝ սկսած թույլ նկատելիից մինչև ծանր և ձեր առօրյան խաթարող:
Բոլոր դեպքերում, դուք պետք է թույլ չտաք, որ այս խնդիրները խանգարեն ձեր կյանքը: Բուժումները և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ձեզ նվազեցնելու կամ վերահսկելու նախադաշտանային համախտանիշի գանգատներն ու ախտանիշները:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 18-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: