Գրադարան

Նախադաշտանային համախտանիշ. ինքնօգնություն

Նախադաշտանային համախտանիշ. ինքնօգնություն

Time Read 2 րոպե

Երբեմն դուք կարող եք կառավարել կամ նվազեցնել նախադաշտանային համախտանիշի ախտանիշները՝ փոփոխություններ կատարելով ձեր սնվելու, վարժանքների և առօրյա կյանքին մոտենալու ձևերի մեջ:

Փորձեք այս խորհուրդները:

Փոփոխեք ձեր սննդակարգը

  • Ստացեք ավելի փոքր, ավելի հաճախակի կերակուրներ՝ նվազեցնելու աղիների փքվածությունը և ստամոքսի ծանրության զգացումը:
  • Սահմանափակեք աղը և աղի մթերքները՝ նվազեցնելու փքվածությունը և հեղուկի կուտակումը:
  • Ընտրեք բարդ ածխաջրերով հարուստ մթերքներ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը և ամբողջահատիկ ձավարեղենը:
  • Ընտրեք կալցիումով հարուստ մթերքներ։ Եթե չեք կարող հանդուրժել կաթնամթերքը կամ ձեր սննդակարգով բավարար կալցիում չեք ստանում, կալցիումի ամենօրյա հավելումը կարող է օգնել:
  • Խուսափեք կոֆեինից և ալկոհոլից:

Ներառեք ֆիզիկական վարժանքները ձեր սովորական առօրյայի մեջ

Շաբաթվա մեծ մասում զբաղվեք առնվազն 30 րոպե արագ քայլքով, հեծանիվով, լողով կամ այլ աերոբիկ վարժանքներով: Ամենօրյա կանոնավոր վարժանքները կարող են օգնել բարելավելու ձեր ընդհանուր առողջությունը և թեթևացնելու որոշ ախտանիշներ, ինչպիսիք են հոգնածությունը և ճնշված տրամադրությունը:

Կրճատեք սթրեսը

  • Շատ քնեք:
  • Կատարեք մկանների հարաճուն թուլացում կամ խորը շնչառական վարժանքներ, որոնք կօգնեն նվազեցնելու գլխացավերը, անհանգստությունը կամ քնի խանգարումները (անքնությունը):
  • Փորձեք յոգա կամ մերսում հանգստանալու և սթրեսից ազատվելու համար:

Գրանցեք ձեր ախտանիշները մի քանի ամսվա ընթացքում

Գրառում պահեք՝ ձեր ախտանիշների դրդապատճառներն ու ժամանակը բացահայտելու համար: Սա ձեզ թույլ կտա հասկանալ, թե ինչպիսի իրավիճակներ կամ գործոններ են նպաստում ձեր գանգատների ու ախտանիշների վատթարացմանը, որը թույլ կտա, որ ապագայում խուսափեք դրանցից:

Այլընտրանքային բժշկություն

Ահա թե ինչ է հայտնի հավելյալ միջոցների արդյունավետության մասին, որոնք օգտագործվում են նախադաշտանային համախտանիշի ախտանիշները մեղմացնելու համար:

  • Վիտամինային հավելումներ. կան զեկույցներ այն մասին, որ կալցիումը, մագնեզիումը, վիտամին E-ն և վիտամին B6-ը մեղմացնում են ախտանիշները, սակայն ապացույցները սահմանափակ են կամ բացակայում են:
  • Բուսական միջոցներ. որոշ կանայք զեկուցում են, որ նախադաշտանային գանգատները կարող են մեղմացվել տարբեր դեղաբույսերով, օրինակ՝ գինկգո, կոճղապղպեղ (имбирь), երեկոյան պրիմուլայի յուղ և այլն: Այնուամենայնիվ, միայն սակավաթիվ գիտական հետազոտություններով է այս և համանման բուսական ծագման միջոցների արդյունավետությունն ապացուցվել:
  • Բուսական միջոցներ. որոշ կանայք նշում են, որ նախադաշտանային համախտանիշի ախտանիշները թեթևանում են դեղաբույսերի օգտագործմամբ, ինչպիսիք են գինկգոն, կոճապղպեղը (имбирь), նեխուրը (Vitex agnus), երեկոյան գարնանածաղկի (պրիմուլայի) յուղը և սովորական արևքուրիկը (St. John's wort): Այնուամենայնիվ, միայն սակավաթիվ գիտական հետազոտություններ են ցույց տվել, որ խոտաբույսերն արդյունավետ են նախադաշտանային համախտանիշի ախտանիշները թեթևացնելու համար: Ավելին, բուսական դեղամիջոցները չեն կարգավորվում ԱՄՆ Սննդի և Դեղերի գործակալության (FDA) կամ ազգային համանման գործակալությունների կողմից, ուստի արտադրանքի անվտանգության կամ արդյունավետության վերաբերյալ որևէ արձանագրություն չկա: Բուսական արտադրանք ընդունելուց առաջ խոսեք ձեր բժշկի հետ, քանի որ դրանք կարող են ունենալ կողմնակի ազդեցություններ կամ փոխազդել ձեր ընդունած այլ դեղամիջոցների հետ: Սովորական արևքուրիկը, օրինակ, նվազեցնում է հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությունը:
  • Ասեղնաբուժություն. ասեղնաբուժությամբ զբաղվող մասնագետը ստերիլիզացված չժանգոտվող պողպատից ասեղներ է մտցնում մաշկի մեջ մարմնի որոշակի կետերում: Որոշ կանայք ասեղնաբուժությամբ բուժումից հետո ախտանշանների թեթևացում են զգում:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2021 վերանայվել է՝ 18-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով