Գրադարան

Նախադաշտանային համախտանիշ. ախտորոշում

Նախադաշտանային համախտանիշ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Գոյություն չունի որևէ հատուկ ֆիզիկական նշան կամ լաբորատոր թեստ, որը կարող է հստակ ախտորոշել նախադաշտանային համախտանիշը:

Ձեր բժիշկը կարող է որոշ ախտանիշներ վերագրել նախադաշտանային համախտանիշին, եթե դա ձեր կանխատեսելի նախադաշտանային օրինաչափության մի մասն է:

Նախադաշտանային օրինաչափությունը հաստատելու համար ձեր բժիշկը կարող է ձեզ առաջարկել գրանցել ձեր գանգատներն ու ախտանիշները օրացույցում կամ օրագրում առնվազն երկու դաշտանային ցիկլի ընթացքում: Նշեք այն օրը, թե երբ առաջին անգամ նկատում եք նախադաշտանային համախտանիշի ախտանիշները, ինչպես նաև այն օրը, թե երբ են դրանք անհետանում: Նաև անպայման նշեք ձեր դաշտանի սկզբի և ավարտի օրերը:

Որոշ վիճակներ կարող են նմանակել նախադաշտանային համախտանիշին, ներառյալ քրոնիկ հոգնածության համախտանիշը, վահանաձև գեղձի խանգարումները և տրամադրության խանգարումները, ինչպիսիք են դեպրեսիան և տագնապային խանգարումները: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հետազտություններ, ինչպիսիք են վահանաձև գեղձի գործունեության թեստերը կամ տրամադրության սքրինինգային թեստերը, որոնք կօգնեն ախտորոշման հաստատմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-05-2021 վերանայվել է՝ 18-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով