Անհայտ է, թե կոնկրետ ինչն է առաջացնում նախադաշտանային համախտանիշը, սակայն մի քանի գործոններ կարող են նպաստել այդ վիճակին:
- Հորմոնների ցիկլային փոփոխություններ. նախադաշտանային համախտանիշի գանգատներն ու ախտանիշները փոխվում են հորմոնային տատանումներով և անհետանում հղիության և դաշտանադադարի հետ:
- Քիմիական փոփոխություններ գլխուղեղում. սերոտոնինի՝ գլխուղեղի քիմիական նյութի (նեյրոհաղորդիչի) տատանումները, որը, ենթադրվում է, վճռորոշ դեր է խաղում տրամադրության վիճակի վրա, կարող են առաջացնել նախադաշտանային համախտանիշի ախտանիշներ: Սերոտոնինի անբավարար քանակությունը կարող է նպաստել նախադաշտանային դեպրեսիայի, ինչպես նաև հոգնածության, սննդի հակման և քնի հետ կապված խնդիրների առաջացմանը:
- Դեպրեսիա. ծանր նախադաշտանային համախտանիշ ունեցող որոշ կանայք ունեն չախտորոշված դեպրեսիա, թեև միայն դեպրեսիան չի առաջացնում բոլոր ախտանիշները:
Նախադաշտանային համախտանիշն ավելի հաճախ հանդիպում է 20-40 տարեկան կանանց շրջանում, ովքեր ունեն մեկ երեխա, դեպրեսիայի ընտանեկան պատմություն, նախկին հետծննդաբերական դեպրեսիայի հիվանդության պատմություն կամ տրամադրության խանգարումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024