Մասնավորապես, ձեզ մոտ պրոկտիտ կարող է զարգանալ որոշ հիվանդությունների պատճառով: Դրանցից ամենատարածվածները ներկայացվում են ստորև:
Աղիների բորբոքային հիվանդություն. այս հիվանդությամբ (Կրոնի հիվանդություն և խոցային կոլիտ) մարդկանց մոտ 30%-ի մոտ զարգանում է նաև ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում:
Քաղցկեղի ճառագայթային բուժում. ուղիղ աղիքին կամ հարակից հյուսվածքներին ուղղված ճառագայթային բուժումը կարող է բորբոքել ուղիղ աղիքի լորձաթաղանթը: Նման պրոկտիտները կոչվում են «ճառագայթային» և կարող են սկսվել ճառագայթային բուժման ընթացքում և շարունակվել բուժումն ավարտելուց հետո մի քանի ամիս ևս: Այլ դեպքերում ճառագայթային պրոկտիտ կարող է զարգանալ ճառագայթային բուժումն ավարտելուց տարիներ հետո:
Հակաբիոտիկներ. երբեմն որևէ վարակային հիվանդության բուժման համար օգտագործվող հակաբիոտիկները ոչնչացնում են աղիների օգտակար բակտերիաները, որի արդյունքում ուղիղ աղիքում սկսում է աճել Clostridium difficile վնասակար բակտերիան, որն էլ առաջացնում է լորձաթաղանթի բորբոքում:
«Շրջանցող» պրոկտիտ. պրոկտիտ կարող է զարգանալ այն անձանց մոտ, ովքեր անցել են հաստաղիքային վիրահատական միջամտություն, որի արդյունքում օրգանիզմից աղիների պարունակության (կղանքային զանգված) հեռացման համար ստեղծվել է ուղիղ աղիքը շրջանցող արհեստական բացվածք (ստոմա):
Սննդային պրոտեինից առաջացած պրոկտիտ. պրոկտիտի այս տեսակը կարող է ի հայտ գալ այն նորածինների մոտ, ովքեր խմում են կամ կովի կաթ կամ էլ սոյայի վրա հիմնված կեր: Այլ դեպքերում պրոկտիտի պատճառ կարող է դառնալ կրծքով կերակրող մոր կողմից կաթնային սննդամթերքների կանոնավոր օգտագործումը:
Էոզինոֆիլային պրոկտիտ. այս հիվանդությունը զարգանում է, երբ արյան սպիտակ բջիջներից էոզինոֆիլները կուտակվում են ուղիղ աղիքի լորձաթաղանթում: Էոզինոֆիլային պրոկտիտ դիտարկվում է միայն մինչև 2 տարեկան մանկահասակ երեխաների շրջանում:
Ռիսկի գործոններ
Պրոկտիտի առաջացման ռիսկի գործոններից են՝
անպաշտպան սեռական հարաբերություն, որը բարձրացնում է ՍՃՓՀ-ով վարակվելու և պրոկտիտի զարգացման ռիսկը, հատկապես, եթե ունեք բազմաթիվ սեռական զուգընկերներ, չեք օգտագործում պահպանակ կամ հարաբերվում եք որևէ ՍՃՓՀ ունեցող զուգընկերոջ հետ
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։