Գրադարան

Պրոկտիտ. ախտորոշում

Պրոկտիտ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Բժիշկը ձեզ մոտ կարող է կասկածել պրոկտիտի առկայություն՝ ելնելով ձեր նշած գանգատներից և հիվանդության պատմությունից:

Պրոկտիտի ախտորոշման համար օգտագործվող թեստերն ու միջոցառումները ներառում են հետևյալը:

  • Արյան թեստեր. սա կարող են հայտնաբերել արյան կորուստը կամ վարակի առկայությունը:
  • Կղանքի թեստ. ձեզնից կարող է պահանջվել կղանքի նմուշ հավաքել թեստի համար: Կղանքի թեստը կարող է օգնել պարզելու, թե արդյոք ձեր պրոկտիտը առաջացել է բակտերիալ վարակի հետևանքով:
  • Հաստ աղու վերջնամասի էնդոկսոպիկ հետազոտություն. այս հետազոտության ընթացքում (ճկուն սիգմոիդոսկոպիա) ձեր բժիշկը օգտագործում է բարակ, ճկուն, ազատ ծայրին տեսախցիկ և լույս ունեցող խողովակ՝ ձեր հաստ աղիքի վերջին հատվածը (սիգմոիդ), ինչպես նաև ուղիղ աղիքը (ռեկտում) դիտելու համար: Միջոցառման ընթացքում ձեր բժիշկը նաև կարող է լաբորատոր անալիզի համար վերցնել հյուսվածքային փոքր նմուշներ (բիոպսիա):
  • Ձեր ամբողջ հաստ աղիքի էնդոկսոպիկ հետազոտություն. այս հետազոտությունը (կոլոնոսկոպիա) թույլ է տալիս ձեր բժշկին դիտել ձեր ամբողջ հաստ աղիքը՝ օգտագործելով բարակ, ճկուն, լուսավորված խողովակ՝ կցված տեսախցիկով: Ձեր բժիշկը կարող է հետազոտության ընթացքում բիոպսիա վերցնել:
  • Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների թեստեր. այս թեստերը ներառում են ձեր ուղիղ աղիքից կամ միզուկից արտադրության նմուշ վերցնելը: Նմուշն ուղարկվում է լաբորատորիա սեռավարակների հայտնաբերման թեստի համարա:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-02-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով