Գրադարան
Պրոկտիտ. կանխարգելում

1 րոպե
Պրոկտիտի ռիսկը նվազեցնելու համար քայլեր ձեռնարկեք՝ պաշտպանվելու սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից:
Սեռավարակները կանխելու ամենահուսալի միջոցը սեռական հարաբերություններից, հատկապես հետանցքային (անալ) հարաբերությունից զերծ մնալն է: Եթե դուք ընտրում եք սեռական կյանքով զբաղվել, նվազեցրեք սեռավարակով հիվանդանալու ռիսկը հետևյալով՝
- սահմանափակեք ձեր սեռական զուգընկերների թիվը
- օգտագործեք լատեքսային պահպանակ յուրաքանչյուր հարաբերության ժամանակ
- հրաժարվեք հարաբերվել այն անձի հետ, ում սեռական օրգանների վրա նկատել եք արտասովոր վերքեր, խոցեր կամ արտադրություն:
Եթե ձեզ մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, դադարեցրեք սեռական հարաբերություններ ունենալը մինչև լիարժեք բուժվելը: Հարցրեք ձեր բժշկին, թե երբ է անվտանգ կրկին սեռական հարաբերություն ունենալը:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-02-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: