Պրոկտիտի ամենատարածված բարդությունները ներկայացված են ստորև: Սական նկատի ունեցեք, որ պրոկտիտը կարող է բերել այլ բարդություններ ևս:
Սակավարյունություն (անեմիա). ուղիղաղիքային քրոնիկ արյունահոսությունը կարող է հանգեցնել երկաթ-դեֆիցիտային անեմիայի: Վերջինս բերում է թթվածին տեղափոխող արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) քանակի կրճատման և արդյունքում ձեր հյուսվածքները չեն ստանում համարժեք թթվածին: Անեմիայի հետևանքով զարգացող հիպօքսիան բնորոշվում է ընդհանուր թուլությամբ, գլխապտույտով, օդի պակասի (շունչը կտրվելու) զգացումով, գլխացավով, մաշկի գունատությամբ և դյուրագրգռությամբ:
Խոցեր. ուղիղ աղիքի քրոնիկ բորբոքումը կարող է լորձաթաղանթի վրա առաջացնել բաց վերքեր (խոցեր):
Խուղակներ. երբեմն խոցերը խորանում և տարածվում են աղիքի պատի ողջ հաստությամբ՝ ձևավորելով խուղակ (ֆիստուլա): Այսպիսի ախտաբանական հաղորդակցում կարող է առաջանալ ձեր աղիքի տարբեր հատվածների, աղիքի և մեկ այլ օրգանի (օրինակ՝ միզապարկ կամ հեշտոց), ինչպես նաև աղիքի և մաշկի միջև:
Նույնիսկ խիստ անհանգստացնող գանգատներ չառաջացնող պրոկտիտի վաղ ախտորոշումը և ժամանակին սկսված պատշաճ բուժումը զգալիորեն կրճատում են վերոնշյալ բարդությունների զարգացման հավանականությունը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։